Հայկ Գևորգյանց. «Դե, կարևորը՝ իշխանությունների տեղը տաք լինի, Սորոսը գոհ լինի. այսօր երկիրը գտնվում է պատեհապաշտների ձեռքում»
Advertisement 1000 x 90

Հայկ Գևորգյանց. «Դե, կարևորը՝ իշխանությունների տեղը տաք լինի, Սորոսը գոհ լինի. այսօր երկիրը գտնվում է պատեհապաշտների ձեռքում»

Հայկ Գևորգյանցի ֆեյսբուքյան էջից.

«Բայց գլխի ընկնում եք չէ՞, թե ոնց են իշխանություններն արդարացնում իրենց ապազգային քաղաքականությունը։ Դե հո իրենց «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից չեն հանում, «Հայոց պատմություն» առարկայի մեջ են ներառել։ Դե առարկաների միավորում է գնում, Ազգային երգ ու պար և ինքնության ձևավորման հետ կպված մյուս առարկաներն էլ կսեղմվեն որևէ առարկայի մեջ՝ այն տրամաբանությամբ, թե մեկ է՝ սովորողը կսովորի։

Բայց արի ու տես, որ իշխանությունները կոնկրետ գործողություներով հարվածի տակ են դնում մեր ազգային նկարագիրը ձևավորելու և պահպանելու հնարավորությունը։ Միավորված առարկաների միջից քիչ-քիչ դուրս կհանեն ազգայինին վերաբերող մասերը, օրինակ՝ հայոց եկեղեցուն վերաբերող հատվածները կկրճատեն, ու հարցը կլուծվի։

Դե կարևորը իշխանությունների տեղը տաք լինի, Սորոսը գոհ լինի, արտասահման գրանտներն էլ հոսեն, թքած, թե ապագայում ինչ կարա լինի երկրի հետ։ Այսօր երկիրը գտնվում է պատեհապաշտների ձեռքում։ Սա հաշվի առեք»։



Նման նյութեր