ՀՀ-ում 100 հզ բնակչի հաշվով 38 անգամ ավելի շատ վարակակիր կա քան հարևան Վրաստանում․ ու այս ամենի մեղավորը, ըստ Նիկոլի, հայ ժողովուրդն է
Advertisement 1000 x 90

ՀՀ-ում 100 հզ բնակչի հաշվով 38 անգամ ավելի շատ վարակակիր կա քան հարևան Վրաստանում․ ու այս ամենի մեղավորը, ըստ Նիկոլի, հայ ժողովուրդն է

Հայ ազգը ցանկացած դժվարություն կարող է հաղթահարել ուղղակի այս անտեղյակների իշխանությունն է անկարող ու դրա համար էլ երկիրը փուռն են տալիս:

ՀՀ-ում 100հզ բնակչի հաշվով 38 անգամ ավելի շատ վարակակիր կա քան հարևան Վրաստանում`մեզ մոտ-994 իսկ Վրաստանում`26:Իսկ այս ամենի մեղավորը ըստ Նիկոլի դա հայ ժողովուրդն է:Այսինքն այս աննախադեպի խոսքով ստացվում է,որ վրացիները ավելի լավն են քան հայերը:Այսպիսով Նիկոլը մտածում է,որ ոչ թե իրանք են անբաշար ու տգետ և երկիրը հասցրել են անդունդի եզրին,այլ հայ ժողովուրդն է վատը:

Գիտե՞ք զարմանալին որն է՞,այդ ինչպես է ստացվում,երբ Նիկոլը ժողովրդի անունից փորձում է անօրինական գործունեություն կատարել այդ ժամանակ ժողովուրդը լավն է,հպարտ է,իրավագիտակից է,բայց երբ խոսքը գնում է վարակի տարածման հետ կապված այդ նույն ժողովուրդը դառնում է մեղավոր և ով ասես տեղից հելնում է ու մունաթ գալիս:

Ինչքան էլ,որ Նիկոլի նմանները փորձեն մեր ազգին մեղադրեն, իրականում մենք լավ գիտենք,որ հայ ժողովուրդը իր բոլոր թերությունների հետ մեկ տեղ Արցախյան պատերազմ է հաղթահարել,1988թվականի երկրաշարժն է հաղթահարել, 1990-ականների մութ ու ցուրտ տարիներն է հաղթահարել դրա հետ մեկ տեղ շենացրել է մեր երկու հայկական պետությունները ձեռք բերելով պետականամետ ղեկավարներ:Ի տարբերություն Վրաստանի այդ ժամանակահատվածում մենք տարածքային ոչ մի կորուստ չենք ունեցել:

Այնպես, որ Նիկոլին փոխանցեք, որ ինչքան էլ ստի,ինչքան էլ ապիկարություն անի միևնույնն է վարակի տարածման մեղավորը` իրենք են:



Նման նյութեր