Սուրեն անունով իրենցքայլական պատգամավորը, նկատի ունենալով իրենց ստացած բարձր աշխատավարձներն ու պարգևավճարները, հայտարարում է, թե պետք է հասկանանք, որ եթե որևէ որակով բան ենք ուզում, ապա դրա արժեքը բարձր է:
Մեկ այլ քայլարած պատգամավոր էլ Մարիա անունով թե` պարգևավճար կոչվող գումարները ստանում են, օրինակ, նաև ընդդիմության պատգամավորները, սա նորմալ է, բոլորն են ստանում, և բոլորը նույն չափով են ստանում, որը գալիս է հաստատելու, որ սա պարգևավճար չէ, այլ ֆիքսված մի գումար է, որը նրանց աշխատավարձի մաս է կազմում: Պատգամավորները նախ թող ասեն, թե իրենց աշխատանքի որակը ոնց է արտահայտվում ժողովրդի կյանքում, ինչ դրական բան են փոխել մեր կյանքում, որ չենք զգացել, չեն ասի, որովհետև մեր կյանքում բան էլ չեն փոխել, բայց իրենցը փոխվել է ահռելի չափերով:
Կարող է նաև ուզում են ասել, որ օրինակ ուսուցիչը ստանում է 80-100 000 դրամ` ուրեմն կարող է վատ կրթել երեխային , կամ պետական գերատեսչության աշխատակիցը եթե ստանում է 120 000 դրամ` կարող է վատ աշխատել: Բա էդ դեպքում էլ ինչի է Նիկոլը դժգոհում, թե պետական համակարգի աշխատողները ի վիճակի չեն ռազմավարություն գրելու, սաբոտաժ են անում, էս են անում, էն են անում, թող պատգամավորներն, մարզպետներն ու նախարարները որակով աշխատեն, պետական համակարգն էլ լուծարեք, ինչի չեք անում, ո՞ւմ եք սպասում: Պարգևավճարը աշխատավարձից չտարբերող պատգամավորները էդ նույն «խելքով» էլ «որակով» օրենքներ են ընդունում, դրա համար էլ երկիրը խղճուկ վիճակում է:
Բաբկեն Հարությունյանի էջից: