Իշխանավո՛ր տղաներ և աղջիկներ, թա՛րգ տվեք այս ցինիկ կրկեսին, ունեցե՛ք «դուխ» իրերն անվանել իրենց անունով.Ա. Աբովյան
Advertisement 1000 x 90

Իշխանավո՛ր տղաներ և աղջիկներ, թա՛րգ տվեք այս ցինիկ կրկեսին, ունեցե՛ք «դուխ» իրերն անվանել իրենց անունով.Ա. Աբովյան

Իր ֆեյսբուքյան էջում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանըգրառում է կատարել.

«Գիտեք` ամենազավեշտալին որն է,ասեմ… երբ իշխանավորները (հիմնականում նախկին ակԾիվիստների շարքերից) «անմեղ» հայացքով նայում են դատարկության մեջ և առանց ամոթի ու խղճի խայթի պնդում են, թե բա Հայաստանում Գագիկ Ծառուկյանի կամ ԲՀԿ-ի հանդեպ «վերևներից» հրահանգված քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում։

Իսկ այն ,որ հունիսի 5-ից հետո ԱԱԾ,Ոստիկանությունը, ՀՔԾ-ն, մի խոսքով` բոլոր ուժային կառույցները օր ու գիշեր բերման են ենթարկում մեր կուսակցականներին, շինծու քրեական գործեր են «դափոնով կարում» անմեղ մարդկանց վրա, ահաբեկում են և զուգահեռ ամենաանբարո, ստոր և լկտի տեղեկատվական տեռորի են ենթարկում ԲՀԿ պատգամավորներին, դա` հեչ… դա քաղաքական հետապնդում չի… իշխանավո՛ր տղաներ և աղջիկներ, իրականում, թա՛րգ տվեք այս ցինիկ կրկեսին, ունեցե՛ք այդքան «դուխ» իրերն անվանել իրենց անունով։ Քաղաքական հետապնդումը հո պոզով-պոչով չի՞ լինում»:



Նման նյութեր