«Իրանց արևին տեղեկատվական պատերազմ են վարում»
Advertisement 1000 x 90

«Իրանց արևին տեղեկատվական պատերազմ են վարում»

Ուրեմն մեկնումեկդ էդ պոակախառը գոմաղբին ու հարակից աննպատակ սայթեր սարքող և դիլետանտի աշխատակազմում աշխատող բառախլոներին փոխանցեք, որ իրանց արևին տեղեկատվական պատերազմ են վարում, թող գոնե ճիշտ վարեն ու ծաղրի ԱՌԱՐԿԱ չդառնան: Իբր լուրջ գաղտնի ինֆոների են տիրապետում, լինքերով չեն կիսվում, քանի որ դա «հույժ գաղտնի է» և նմանատիպ այլ՝ ցուցադրական բառախլոյություն անելուց առաջ թող մտածեն, որ յուրաքանչյուր մարդ ով թեկուզ մի քիչ կարողանում է օգտվել սոցցանցերից և որոնողական համակարգերից կարա հանգիստ գտնի իրանց «լուրջ» ինֆոները:

Ասենք մտնում են տելեգրամ, տարբեր ալիքներ էնտեղից վերցնում են ինֆո ու հանրությանը հրամցնում իբր լուրջ գաղտնի տեղեկատվություն են ստացել: Ամոթա՜ մարդիկ պաշտոններ ստացան, հնարավորություններ ստացան, բայց մեկ ա դպրոցում կերած ծեծերը և բակերում պատերի տակով արագ քայլելը իրանը ասումա, դա երբեք չի անցնի: Պաշտոնով թե՚ առանց, գործիքակազմով թե՚ առանց, դրանք մեկ է մնալու են նույն նվաստացած աբիժնիկները: Իսկ ինչպես հայտնի է շատ վտանգավոր է աբիժնիկին մեծ պատասխանատվություն վստահել, մեկ է իրանք փորձելու են առաջին հերթին հասուն տարիքում ինքնահաստատվեն:

Իշխանություններին հորդորում եմ մի քիչ ավելի լուրջ վերաբերվել տեղեկատվական հարթակին և տարվող ինֆորմացիոն պատերազմին, խելքը գլխին մարդկանց խնդրեք թող օգնեն, սա շատ կարևորա մեր համար:

Ադրբեջանական մեծաքանակ տելեգրամի չատերում ակտիվ տարածվում են մեր՝ հայկական ֆբ և ինստագրամի այն էջերը, որոնք տեղեկատվություն են տարածում և այդ էջերը հազարներով ռիփորտներ են անում, ուշադիր է պետք լինել հանգիստ կարող են և փակել և կոտրել ու կեղծ տեղեկատվություն տարածել:

Միքայել Գրիգորյանի էջից:



Նման նյութեր