Հաղթում են հզորները։
Միայն հայրենիքի նվիրյալ զավակը կարող էր Մինսկում իր հարմարավետ առանձնասենյակը թողնել ու վերադառնալ Հայրենին ազատագրելու և պաշտպան կանգնելու համար։ Միայն ազգանվեր անձնավորությունը իր հանգիստն ու անդորրը կխախտեր հանուն ազգի յուրաքանչյուր անդամի խաղաղ քնի և ապահով ապագայի։ Այդ անձը Գեներալ Յուրի Խաչատուրովն է։
Հայրն իր գործն արեց Արցախյան պատերազմում, իր զինվորականի հմտություններն ու գիտելիքները ծառայեցրեց հայրենիքի ազատագրման և սահմանների անառիկության համար, ապրիլյանին կրկին ապացուցեց իր հայրենասիրություւ ու բարձր պահեց սպայի պատիվը։
Այժմ էլ որդին, լինելով արժանի հոր արժանի զավակ, պատվով կատարում է իր առաքելությունը, պատասխանատվություն է ստանձնել մեր հյուսիսային սահմանի ապահովության համար, անողոք լինելով թշնամու հանդեպ, հոգատարությամբ յուրաքանչուր յուրային զինվորի նկատմամբ։ Ժամկետային ծառայողները թիկունքում են, փորձառու զինվորականները առաջնագծում։
Հաղթում են հավատով և զենքով, ոչ թե մուրալով։
Պարոնայք գեներալներ ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ
Մարգարիտ Նիկողասյանի էջից: