Ալժիրի դատարանը 10 տարվա բանտարկության Է դատապարտել երկրի երկու նախկին վարչապետների
Advertisement 1000 x 90

Ալժիրի դատարանը 10 տարվա բանտարկության Է դատապարտել երկրի երկու նախկին վարչապետների

Ալժիրի դատարանը 10 տարվա բանտարկության Է դատապարտել երկրի նախկին վարչապետներ Ահմեդ Ույահյային եւ Աբդելմալեք Սելյալին՝ գործարար Մուհիդին Թահքութին ապօրինի արտոնությունների տրամադրման գործով: Հուլիսի 15-ին այդ մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը:

Ավելի վաղ նախկին վարչապետներ Ահմեդ Ույահյան եւ Աբդելմալեք Սելյալը 12-ական տարվա բանտարկության Էին դատապարտվել կոռուպցիայի համար: Նրանք արդեն կրում են պատիժը: