Իմ Քայլի պատգամավորներին կոչ եմ անում կոռեկտության մեջ մնան. Մարինե Մանուչարյան
Advertisement 1000 x 90

Իմ Քայլի պատգամավորներին կոչ եմ անում կոռեկտության մեջ մնան. Մարինե Մանուչարյան

Իմ Քայլի պատգամավորներին, նրանց հարազատներին, բարեկամներին, երեխաներին, շուրջները պտտվող պնակալեզներին կոչ եմ անում կոռեկտության մեջ մնան ու էս իրավիճակում իշխանական թիմի համար անիմաստ աչոկ հավաքելով չզբաղվեն: Հերիքա համեմատեք ապրիլյանը Տավուշի հետ: Էսօրվա պնդությունը երկու տարվա ընթացքում ապահոված սնունդից ու ներքնաշորերից չի: Թարգեք էդ ինֆանտիլ տեքստերը: Էս ազգը 30 տարում իրա քրտինքով հասելա դրան, բանակա կայացրել, ապրիլին էլա կանգուն եղել, հիմա էլա պինդ կանգնած: Դուք ձեր ստատուսներով ու թվիթերյան ծլվլոցներով դա ձեզանով չեք անելու: Թարգեք բաժանարար գծեր գծելը:

#յախկ

Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր