Ես ոչ մի վայրկյան Նիկոլի քաղաքական իշխանության հետ համերաշխ լինել չեմ կարող. Նարեկ Սամսոնյան
Advertisement 1000 x 90

Ես ոչ մի վայրկյան Նիկոլի քաղաքական իշխանության հետ համերաշխ լինել չեմ կարող. Նարեկ Սամսոնյան

Կներեք, բայց ես չեմ կարող…

Ես ոչ մի վայրկյան Նիկոլի քաղաքական իշխանության հետ համերաշխ լինել չեմ կարող, միգուցե լինի մի պահ, երբ ուղղակի չքննադատեմ քաղաքական իշխանություններին` ելնելով ռազմական վիճակից, բայց որևէ վայրկյան սրանց հետ ես համերաշխ լինել չեմ կարող:
Բանակից թռածների, բանակն ավիրողների, գեներալներին հետապնդողների, պարտքով պիվա խմողներին պետպաշտոնյա դարձնողների և ժողովրդի գրպանից վճարողների, մարդկանց տուն մտնողների, մանկահասակ երեխաներին վախացնողների, քաղաքական հակառակորդներին ասֆալտներին փռողների, լգբտ քարոզողների իշխանությանը ես որևէ օգնելու բան չունեմ: Էս մարդիկ բանակի հետ կապ չունեն, սրանք հենց բանակի հետ կապ ունենալու իրանց ժամանակն եկել ա տարբեր սկոլյոզներով ու ուղեղի գեմառոյներով բանակից խուսափել են ու հավատացնում եմ ձեզ էլի են պատրաստ դասալքելու և վստահաբար դասալքելու են: Սրանց հետ անգամ իմ կոշիկները չեն կարող համերաշխ լինել:

Պատերազմն ու բանակը ինձ մոտ որևէ կերպ սրանցով չեն պայմանավորվում, ավելին` պետք եղած առաջին իսկ րոպեից ես պատրաստ եմ զենքը վերցնել ու գնալ ինձ համար նախատեսված վայրը, բայց դա չի կարող ու չի լինելու Նիկոլի հրամանով: Նիկոլը էս երկրին պակաս վնաս չի հասցրել քան թշնամին, ժամանակը կգա սրանում փաստարկված կհամոզվեք բոլորդ…

Հ.Գ. Ես չեմ գրել և չեմ էլ գրելու նիկոլի իշխանության հետ համերաշխ լինելու մասին (թեկուզ ժամանակավոր), ես չեմ էլ գրելու, որ դադարեցնում եմ քաղաքական քննադատությունս, այլ, երբ պետք եղավ առանց աղմուկի չեմ քննադատելու և վերջ: Իսկ Հայոց բանակի և սպաների մասով միշտ պատրաստ եմ լինել առաջին տեղում` օգնելու, կռվելու և զոհվելու հանուն Հայաստանի Հանրապետության:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր