Ռուբեն Մելիքյան. «Ուստի, ձեր թույլտվությամբ, ես ձեռնպահ կմնամ ոչխարածիրանային արգումենտացիայից»
Advertisement 1000 x 90

Ռուբեն Մելիքյան. «Ուստի, ձեր թույլտվությամբ, ես ձեռնպահ կմնամ ոչխարածիրանային արգումենտացիայից»

Ես հին շախմատիստ եմ ու լավ գիտեմ, որ հակառակորդին ավելի լավ է գերագնահատել, քան թերագնահատել։ Ավելի լավ է նրան խելոքի տեղ դնես, բայց պարզվի՝ հիմար է, քան հիմարի տեղ դնես, ու պարզվի՝ խելոք է։

Ու, այո՛, դա տարածվում է նաև մեր թշնամու նկատմամբ վերաբերմունքի վրա։ Պետք չի ելնել այն կանխավարկածից, որ նրանք անխելք են, որովհետև, առաջին, դրանով թուլացնում ենք մեր զգոնությունը, երկրորդ, նսեմացնում ենք մեր հաղթանակները (ապուշին հաղթելը ի՞նչ մեծ բան է), երրորդ, նվազեցնում ենք մեր մոտիվացիան՝ է՛լ ավելի ուժեղանալու, է՛լ ավելի զորանալու, է՛լ ավելի ամրանալու։

Ուստի, ձեր թույլտվությամբ, ես ձեռնպահ կմնամ ոչխարածիրանային արգումենտացիայից:

Ռուբեն Մելիքյանի էջից:



Նման նյութեր