«…Հանկարծ չմտածեք սիրելիներս, որ դուք խաղաղություն եք ուզում, իսկ մենք՝ չէ…» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«…Հանկարծ չմտածեք սիրելիներս, որ դուք խաղաղություն եք ուզում, իսկ մենք՝ չէ…»

Նկար 1 Կանաչ դարպաս

Նկար 2 Կապույտ դարպաս

1-ին նկարում սահմանապահ Այգեպարի տներից մեկի դարպասն է, թշնամին է հրետակոծել։ 2-րդ նկարը ադրբեջանական լրատվակայքերից մեկի տեսանյութից է, որտեղ, պատմում են, թե սահմանամերձ գյուղերին է հարվածում Հայաստանը։

Չէի անդրադառնա, եթե արդեն մոտ 1 տասնյակ ընկերներիս մոտ չտեսնեի մոտավորապես «Կոնֆլիկտի 2 կողմը» բնորոշմամբ գրառումները։

Ընկերներ, սա կոնֆլիկտի 2 կողմ չի, սա լրիվ այլ հարթություն է։ Առաջին նկարում պապիկը 30 տարի է, որ ապրում է հաուբիցների, ականանետերի կրակի տակ։ Ինքը միակը չի, ասեմ ավելին՝ իր գյուղն էլ միակը չի, որ պարբերաբար հրետակոծվում է։

Երկրորդ նկարի դարպասը չի վնասվել նրա համար, որ սահմանամերձ ադրբեջանական գյուղի տան դարպաս է, այլ վնասվել է, քանի որ Ադրբեջանը սեփական ժողովրդին շրջափակել է հրետանային մարտկոցների դիրքերով։ Էս երկու նկարների մեջ համեմատելու եզր չկա՝ մի նկարում իր առօրյան 30 տարի շարունակ հրետակոծության տակ անցկացնող պապիկն է իր վնասված դարպասի դիմաց, մյուսում՝ սեփական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կրակի բերանում հայտնված տան դարպաս է։

Razm.Info ն ադրբեջանական տեսանյութը տարածվելուց հետո արբանյակային լուսանկարներով ցույց է տվել, որ Ադրբեջանը իր հրետանին տեղակայել է առաջնագծից մոտ 10 կմ հեռավորությամբ՝ բնակելի գյուղի տարածքում։ Արբանյակային լուսանկարն ու իր պատմությունը մինչև Վաշինգթոն Պոստ ու Նյու-Յորք Թայմս է հասել, ու սրա մեղավորը թշնամու գյուղին հարվածող Հայաստանը չէ։

Որովհետև չկա թշնամու գյուղին հարվածող Հայաստան, հայ հրամանատար, հայ զինվոր, կա Տավուշ, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Ոսկեպար, Չորաթան, Բերդ քաղաք ու գյուղերին հարվածող թշնամուն լռեցնող հայ հրամանատար, հայ զինվոր ու Հայաստան։

Թարմացում՝ ու հա, հանկարծ չմտածեք սիրելիներս, որ դուք խաղաղություն եք ուզում, իսկ մենք՝ չէ։ Ուղղակի մենք խաղաղության գինը գիտենք, մի մասս էլ անգամ վճարել ենք։

Ռոբերտ Է. Նազարյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր