Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղի ունեցող գործողությունների հետ կապված, իր աջակցությունն է հայտնել սահմանին կանգնած հայ զինվորներին:
«Մենք կանգնած ենք մեր զինվորների կողքին, ովքեր քաջաբար պաշտպանում են Հայաստանի սահմանները»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մովսիսյանը: