Ռուսաստանի շուկաների 90%-ը ադրբեջանցիների ձեռքում է…
Advertisement 1000 x 90

Ռուսաստանի շուկաների 90%-ը ադրբեջանցիների ձեռքում է…

Ծիրանի խնդրի հետ կապված մի քանի դիտարկում: Գաղտնիք չի, որ Ռուսաստանի շուկաների 90%-ը ադրբեջանցիների ձեռքում է: 90-ականներից սկսած նրանք այդ բիզնեսը հետևողականորեն վերցրել են: Բոլորը Ռուսաստանում գիտեն, որ շուկաները ադրբեջանցիների բիզնեսն է: Ի դեպ, Եվրոպայում էլ շուկաները հիմնականում թուրքերի ձեռքում է:

Մենք ստիպված ենք այդ իրավիճակի հետ հաշվի նստել, քանի որ ոչ մի իրական և իրավական լծակ այդ իրավիճակը փոխելու համար չկա:

Ադրբեջանցիներն էլ մեծ հաճույքով մեր ապրանքը առնում-ծախում են, փող են աշխատում: Այսպիսի խնդիրները առաջանում են հիմնականում սահմանային միջադեպերի ժամանակ: Սա էլ կանցնի, և կշարունակեն հայկական ծիրան ու խաղող վաճառել:

Այս իրավիճակում միակ բանը ինչ կարելի է անել, Ռուսաստանի հայերին պատկանող վաճառակետեր տեղափոխել ապրանքը և կոչ անել այնտեղից գնել: Ինչը և տեղի է ունենում հիմա:

Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր