«Մի խոսքով, ասածս էն ստացվեց, որ թուրքը մնում ա թուրք»
Advertisement 1000 x 90

«Մի խոսքով, ասածս էն ստացվեց, որ թուրքը մնում ա թուրք»

Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումներից.

«Գիշերվա կեսին մի բան ասեմ, որը թեև դետալ է, բայց անկարևոր էլ չէ:

Էն ազգի անունը, որին դուք ասում եք ադրբեջանցի, հայերեն՝ թուրք է: Ադրբեջանցին արհեստական, գրքային անվանում է: Կենդանի հայերենում տենց բառ չի եղել ու չկա էլ: Ես ինչ ինձ հիշում եմ, մենք իրանց ասել ենք թուրք: Դե որովհետև մարդիկ թուրք են, թուրքերեն են խոսում:

Իսկ ադրբեջանցին, բացի այն է, որ երկար է ու նաև արհեստական ու գրքային, նաև ի վերջո սխալ է:
Ադրբեջանը Իրանում է՝ հին Ատրպատականն է, իսկ էսօրվա Ադրբեջան երկիրը երբեք այդպես չի կոչվել: Անունը դրել են, որովհետև հավակնություն են ունեցել շատ ավելի մեծ տարածքի, այդ թվում՝ բուն Ատրպատականի: Հետո դա չի ստացվել, բայց անունը մնացել է:

Ամեն դեպքում դա ազգի անուն չի: Ադրբեջանցի կարող է նշանակել Ադրբեջանի բնակիչ՝ հայաստանցի, քյավառցի ու նման շարքից: Ազգը թուրքն է:

Կասեք, բա էն մյուս թուրքերի հետ ոնց չխառնենք:

Ես իհարկե կառջարկեի արմատական տարբերակ՝ վերականգնել նրանց համար տաճիկ բառը, բայց տենց դաժան բան չեմ անի էս առավոտ գիշերով:

Կարող եք, եթե պետք է ճշտել, ասել Բաքվի թուրքերն ու, ասենք, Անկարայի թուրքերը: Բայց դեպքերի մեծ մասում կոնտեքտից պարզ է, թե որի մասին է խոսքը:

Ի դեպ Բաքվի թուրքերին՝ միշտ ենք թուրք ասել: Իսկ էն մյուսներին խառը՝ թուրք, տաճիկ, օսմանցի: Նենց որ նրանք ավելի ճիշտ թուրքերն են մեզ համար:

Մի խոսքով, ասածս էն ստացվեց, որ թուրքը մնում ա թուրք:

Հա, մեկ էլ առավել ևս սնկապ է ազերիները բառը: Ազերին հին իրական լեզու է, որով խոսացել են Ատրպատականի տարածքում: Դա մեր էս թուրքրեի հետ կապ չունի:

Ու ընդհանրապես ազերին լավ արմատ է՝ հին պարսկերեն ատր-ն է, որը կրակի, կրակի պաշտամունքի հետ է կապված՝ ատրուշան և այլն: Նաև սիրուն անուններից կային՝ Ատրօրզիզդ, Ատրներսեհ: Հին հայկակա ն ամասնուն ունենք՝ Ահեկան՝ նույն արմատից է: Աթր-ը դառնում է Ահր, ոնց որ Միթրա-Միհր, ու հետո ր-ն էլ ընկել ա: Ահեկան՝ կրակի ամիս:

Նենց որ կարաք ասեք նաև Ահրբեջան:

Բայց ամենա լավն ու ճիծտը ու հիմնավորվածը թուրքն է:

Հ.Գ. Վրացիք իմ խատ ասում էին «թաթար», «թաթրեբի»: Երևի հիմա էլ են ասում»:



Նման նյութեր