Հրանտ Խաչատրյանի ֆեյսբուքյան հրապարակումը.
#ԱՐՄԱԹ ԾՐԱԳԻՐԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՆՀԱՊԱՂ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ. ԴՈՒԶ ԽՈՍՔԸ ԷՇԻՆ ԵՆ ԱՍՈՒՄ
(Կարեն Վարդանյանի հիշատակին)
«Դուզ խոսքը էշին են ասում»․ Ժողովրդական բանահյուսության դարերի փորձություն անցած մի կոպիտ դարձվածք, որը ոչ միայն մտածող մարդուն կենդանական բնազդներով առաջնորդվողներից արագ տարանջատող միջոց է, այլև հաճախ ծակում – անցնում է հաստագլուխ բանական արարածի գլխի հաստ կաշին ու ճշմարիտ խոսքը ուղեղին է հասցնում։
Կարենը ֆոլկլորի զինանոցից հաճախ էր օգտվում ու հների ժամանակ դա ծրագրերն առաջ խաղացնելու գրեթե միակ միջոցն էր։
Նորերը հմտորեն մանևրեցին․ 2019-ին մասսամբ ֆինանսավորելով ԱՐՄԱԹԸ ու կրկնապատկելով փաստացի արդյունքը ոչ միայն դրականորեն սահմանազատվեցին հներից, այլև իրավացիորեն վայելեցին իրենց հետ կիսված ԱՏՁՄ-ի փառքը։
Ոգևորությունը երբեք չէր մթագնում Կարենի զգոնությունը։ Զգոնության առիթ կար․ Կառավարության ճարպիկ մանյովրը կայանում էր նրանում, որ ներկայացված ծրագրերից հանել էին ԱՐՄԱԹԻ ընդլայնվող հատվածի ցանցային կառավարման բոլոր անհրաժեշտ ծախսերը ու տրամադրում էին պետության մասշտաբով ծիծաղելի փոքր ճիշտ այնքան գումար, որը տարեվերջին վերադառնալու էր պետական հաշվեկշիռ դպրոցներում տեղադրված բարձր տեխնոլոգիական սարքավորումների, ծրագրային ապահովման ու ուսումնա-մեթոդական նյութերի տեսքով։
Դրանում ոչ մի դատապարտելի բան չկար. Դոնորների ֆինանսավորմամբ սեփական ջանքերով արդեն իսկ կայացրած ու գործող ԱՐՄԱԹԻ կեսը նույնպես իրականացվել էր նույն սկզբունքով՝ երեխաների համար, երկրի ապագայի համար։
Դատապարտելի չկար, բայց մտահոգիչ որքան ուզես. 2019-ի սկզբին (մարտին) հայտարարված համագործակցության պաթոսն ու պատկան նախարարության կողմից պայմանագրի կնքման տեմպերը մեղմ ասած ներդաշնակ չէին։ Իսկ երբ գումարները տրամադրելու անհարկի ձգձգումների արդյունքում ծրագրով աշխատանքները փաստացի հնարավոր եղավ սկսել միայն հոկտեմբերի վերջին, Կարենը ժպտալով ասում էր. «Մեծ գումար են տվել ու էսքան ուշացրել են, որ շտապելուց ծանր քարը գցենք ոտներիս, գոռանք վախ մամա ջան ու տեղ չհասնենք։ Իրենք էլ գնան Նիկոլին ասեն մենակ փող ուզել գիտեն՝ գործ չեն կարում անել»։ Ժպիտը ոգևորում էր երիտասարդներին «վիզ դնել», իսկ բառերի խորքում թափանցում էին թավշի տակ շոշափվող խութերը։
Ծանր քարը բասկետբոլի գնդակի թեթևությամբ զամբյուղը նետելուց հետո դժվար էր պատկերացնել այն կտրուկ շրջադարձը, որը եղավ 2020-ի սկզբին.
Կայծակի արագությամբ բացահայտվեց, որ նոր դուխով նախարարները չեն խորշում ավելի անփորձ, հետևաբար ավելի կոպիտ ձևերով օգտվել հների «բերան փակելու» մերժված մեթոդներից։ Պարզվեց, որ նրանցից մեկը թաքուն իրացրել է (հնարավոր է, որ յուրացրել է) երկրում STEM ծրագրերի զարգացման համար ստացված, ԱՏՁՄ-ի պահանջածին տասից ավելի անգամ գերազանցող գումարները ու Կարենի բերանը փակելու համար Հայաստանի դպրոցականներին, այսինքն նոր Հայաստանի ապագա հպարտ քաղաքացիներին, ներողություն արտահայտությանս համար, թուլափայ է հատկացրել պետական բյուջեի պահուստային ֆոնդից։
Լիակատար անգրագիտություն. Միջազգային ճանաչում վայելող ու արտահանման գնացող դպրոցական տեխնոլոգիական կրթության գործող տեղական համակարգը փորձում են փոխարինել մեկ այլ, իբրև թե ավելի լավ STEM – ով։ Առնվազն անգլերեն հապավումը հայերեն թարգմանելու անկարողություն …
Նույնիսկ սովետի ժամանակ այդպիսի վայ պաշտոնյան բացահայտվելուց անմիջապես հետո շամպայնի խցանի արագությամբ դուրս էր թռնում իր տեղից։ Սակայն ոչ, մեր փառապանծ նախկինները նոր ավանդույթներ են սահմանել՝ դրանք են պետական իշխանության հենասյունը։ Դրանք են լեգիտիմն ու անձեռնմխելին։
Վիրուսային համաճարակը փրկեց առաջինին, ասպարեզ մտավ երկրորդը։ Նա որոշեց Կարենին ջարդել իր, Կարենի համար
«անծանոթ» դաշտում։ Հիպոկրատի երդում տված «բժիշկը» չխորշեց մենամարտը սկսել արգելված հարվածով՝ մրցակցին սպառնալ նրա առողջական վիճակի հնարավոր վատթարացման հեռանկարով։ Չարագուշակի տեղեկությունները ստույգ էին, ևս մի քանի թեթև շոկային հարված ու սթրեսս ու հակառակորդը էլ չկա …
Մենք կորցրեցինք Կարենին …
Բավական է անարժանների վրա ժամանակ ծախսենք։ Ու ընդհանրապես հանգիստ թողենք կառավարությանը՝ ԱԺ-ին ենթակա մարմին է։
Իշխանության բարձրագույն մարմինն արդեն Խորհրդարանն է՝ ՀՀ Ազգային ժողովը։
Ուրեմն այսպես.
– Պատկան նախարարությունը (ոչ ուզում եմ անունը տալ, ոչ էլ երեսը տեսնել) առանց քննարկելու գրավոր մերժել է դեռևս Կարենի ստորագրած առաջարկությունը #ԱՐՄԱԹ ծրագրի համալիր ծախսերը (թեկուզև ճգնաժամային ֆորմատով) 2021 թվականի պետական բյուջեի քննարկումներին ներկայացնելու ԱՏՁՄ-ի դիմումը։
– ԱՐՄԱԹ-ի գլխավոր հովանավոր ՅՈՒՔՈՄԸ խեղդվում է սև ու սպիտակ պայքարի ջրապտույտի մեջ։
– Ազգային ժողովի սրտացավ պատգամավորները, ի դեպ նաև իշխող մեծամասնության կազմից, ԲՏԱ նախարարության պես գերադասում են տապակվել սեփական յուղի մեջ։
– Նույն վիճակում են ԱՐՄԱԹԻ մատակարար կազմակերպություններն ու պոտենցիալ հովանավորները։
– Համաշխարհային համաճարակին դիմագրավելու հայկական մոդերնիզացվաց վարքագիծը, «տրամաբանված լոքդաունը» փոխարինում է ամեն ինչ, այդ թվում բերան փակելու հնացած բոլոր տեխնոլոգիաներին։
– ԱՐՄԱԹԸ հեռավար տարբերակով հաղթահարում է համաճարակային ռեժիմը։
– Նախորդ տարեվերջին տեղադրված մոտ 300 լաբորատորիաների խմբակավարները լիարժեք վարժանքներ չեն անցել ու գործում են ըստ իրավիճակի՝ նրանցից շատերն ու իրենց սաները հեռավար ուսուցման հետ կապված խնդիրներ ունեն։
Եւ սա ամենը չէ …
Արտակարգ դրությունը մի օր կավարտվի.
Ազգային ժողովը, դրա կազմակերպական ենթակառույցները, պետք է 2021 թվականի պետական բյուջեի քննարկումների օրակարգ մտցնեն ԱՐՄԱԹԻ պետական օժանդակության հարցը։ «ԱՐՄԱԹԻ» պետական օժանդակության համալիր ծրագիրը որևէ տարբերակով պետք է արտացոլված լինի 2021 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում։
Ո՞վ կանի, ինչպես՞ դա քչերին է հետաքրքրում։
Զգացի՞ք, դուզ խոսքը դեռ չասացի … բայց ասողներ կան ու ես էլ կասեմ։ Մենք Կարենի հիշատակը ոտնատակ չենք թողի։
Պետական այրերին հիշեցնեմ, որ խոսքը գնում է պետական մասշտաբով ծիծաղելի փոքր գումարների մասին։