Այս գրառումն այն մասին է, որ ես` Նարեկ Մալյանս քրեական օրենսգրքում ունեմ հատուկ ինձ համար գրված հոդված
Advertisement 1000 x 90

Այս գրառումն այն մասին է, որ ես` Նարեկ Մալյանս քրեական օրենսգրքում ունեմ հատուկ ինձ համար գրված հոդված

Այս գրառումն այն մասին է, որ ես` Նարեկ Մալյանս քրեական օրենսգրքում ունեմ հատուկ ինձ համար գրված հոդված: Այո, սորոսականները հատուկ ինձ համար, որպեսզի օրենքի ուժով լռեցնեն ինձ ԱԺ բերեցին և արտակարգ դրության պայմաններում` ապրիլի 15-ին ընդունեցին օրենք, որով հետապնդելու են ինձ որպես սորոսի վաստակների նկատմամբ բռնության կոչեր անող: Սորոսի վաստակները վերջին 20 տարիներին պատառոտում էին իրենց նստատեղերը խոսքի ազատության համար, սակայն իշխանությունը զավթելուց հետո արտասահմանյան գործակալական ցանցը հանդիպեց ինձ և հասկացավ, որ խոսքը մի տեսակ շատ է ազատ Հայաստանում: Արդյունքում հատուկ ինձ համար արագորեն ընդունվեց այս օրենքը:

Դե հիմա բռնվեք, իմ էքսկլյուզիվությունը սրանով չի ավարտվում: Բացի այն, որ այս օրենքը իմ համար է, այս օրենքով հարուցված առաջին քրեական գործը իմ դեմ է: Այս օրենքի «կուսությունը» վերցնելու պատիվը ինձ էր տրված:

Վաղը ինձ հրավիրել են քննչականի կենտրոնի բաժին, հատուկ իմ համար գրված օրենքի մասով հարցաքննության:
Իսկ ինչի՞ ես հասել դու…
#հոդված262_2

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր