Մահացել է «Միսս Գեղեցկություն 2012» տիտղոսին արժանացած Անահիտ Աբաջյանը: Այս facebook-ի իր էջում գրել է օգտատերերից Արմեն Ալավերդյանը:
«Խորը կսկիծով տեղեկացա, որ կյանքից անժամանակ հեռացավ Անահիտ Աբաջյանը։ Անահիտը ապրում էր Ախալքալաքում, շատ ակտիվ, պայծառ, լավատես ու գեղեցիկ անձնավորություն էր։
Տարիներ առաջ նա փայլուն հաղթանակ տարավ «Ունիսոնի» կազմակերպած գեղեցկության մրցույթին եւ արժանացավ «Միսս Գեղեցկություն 2012» տիտղոսին։ Միշտ պատրաստ էր իր մասնակցությունը բերել ցանկացած կարեւոր միջոցառմանը, չէր խորշում Ջավախքից գալ Երեւան՝ հաշմանդամ աղջիկներին քաջալերելու եւ ոգեշնչելու համար։
Շատ ցավալի, անդառնալի կորուստ։ Հանգչիր խաղաղությամբ, Անահիտ ջան»,-գրել է նա: