ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը France 24-ին պետք էր ավելի վաղ նայել, որովհետև գիշերվա կես սարսափ նայելը լավ չի
Advertisement 1000 x 90

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը France 24-ին պետք էր ավելի վաղ նայել, որովհետև գիշերվա կես սարսափ նայելը լավ չի

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը France 24-ին չէի նայել։ Իզուր։ Պետք էր ավելի վաղ նայել։ Որովհետև գիշերվա կես սարսափ նայելը լավ չի։ Վնաս է առողջությանը։

Իսկ սարսափելու բան այնտեղ կա։ Խոսքս նախ և առաջ արցախյան հարցում Թուրքիայի ներգրավվելու փորձերին ու՝ հիմա արդեն կարելի է ասել հեռանկարին է վերաբերվում։ Հարց, որը ֆրանսիացի լրագրողին ակնհայտորեն ավելի շատ էր անհանգստացնում, քան մեր արտգործնախարար կոչվածին։ Խեղճն այդպես էլ չկարողացավ Մնացականյանից Թուրքիայի ակտիվությունը նորմալ դատապարտող կես խոսք անգամ պոկել։

Աներևակայելի մի բան է։ Ուրեմն Թուրքիան խոսում է Ադրբեջանին ամեն տեսակ՝ այդ թվում նաև ռազմական օգնություն ցույց տալու մասին, ֆրանսիացի լրագրողը շատ անհանգիստ բարձրաձայնում է այդ փաստի մասին, իսկ մեր այս անմեղսունակը պատասխանում է. «Մենք շատ կառուցողական ձևով կշարունակենք սերտ համագործակցել Ադրբեջանի հետ լուծում գտնելու ուղղությամբ»։

Ընկերներ ջան, կարո՞ղ ենք ինձ բացատրել՝ սրանք ՎԱԲՇԵ ո՞վ են։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյուքյան էջից



Նման նյութեր