Հայկական ատելության ու անհանդուրժողականության հեղափոխությունը արտահանվեց. RT գլխվաոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը շրխկացրեց այն ճշմարտությունը հայ-ռուսական հարաբերությունների մասին, որ իշխանությունը նրբորեն թաքցնում էր։ Նրան ի պատասխան հպարտները սկսեցին ստորագրություն հավաքել որ նրա ազգանվան -յանը հանեն։Հիտլերի ժառագնե՞րն են, թե՞ ինքնուրույն ֆաշիստ դառան, որ որոշել են թե իրենք հայ-ի լիցենզիա են տալիս ու առնում։ Իսկ Սիմոնյանի համախոհներն էլ նրան հաջակցություն նրա գրառման տակ ստորագրություններ են դնելում, Սիմոնյանի ամուսինը՝ Տիրգրան Քեոսայանն էլ իր խոսքով աջակցեց՝ «Հայ հասարակությանն իր գրառմամբ բորբոքելով՝ Մարգարիտան արդեն իսկ Հայաստանի ապագայի համար շատ ու շատ բան է արել։ Հենց ապագայի համար, որը ռազմական առկա իրականության պայմաններում կարող է և չգալ։ Հիմարներին արդեն չես փրկի, իսկ խելացիներն ամեն ինչ շատ ճիշտ հասկացան»։ Ու հեղափոխական բուլդուզերը միացվեց հիմա էլ Քեոսայանի դեմ. մի բուլդուզեր որի վառելիքը ատելությունն է հայրենակցի նկատմամբ. չքշե՞ն նրա հոր՝ Էդմոն Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմի հերոսների արձանի վրա։ Հեղափոխությունը հենց նրանով է հեղափոխություն որ սիրում է ջնջել պատմություն ու հիշողություն։
Մի խոսքով, սևուսպիտակի հեղափոխությունը բանակներ է հանում իրար դեմ։ Իհարկե, թավշյա բանակը ագրեսիվ ու հայհոյաբերան։
Ասում են՝ Մարգարիտան մեզ է վիրավորել, քանի որ նրա խոսքը ուղղված է այն կառավարության դեմ որը մենք ենք ընտրել։ Լավ, հպարտ ու արժանապատիվ անձը շատ զգայուն է լինում, կարող է կես խոսքից վիրավորվի։
Բայց այս նույն մշակույթը մի նոր բան է բացահայտում, որ այդ նույն արժանապատիվները հեչ չեն վիրավորվում, երբ իրենց խաբում են։ Վարչապետը անընդհատ խաբում է՝, բայց վիրավորվող չկա, ամենաբեմականացված սուտը՝ երկու տարի առաջ հրապարակում մի 50 հազար հոգի հավաքեց ու խաբեց՝ «Մարտի 1-ի գործը ամբողջ ծավալով բա-ցա-հայտ-ված-է»։ Անցնում է ժամանակ, հարցնում են բա ո՞ւր է, Փաշինյանը փնթփթնում է ՝ պարկուճը, գիտեք, փոխել են։ Ոչ ոք չասեց՝ պարկուճ-մարկուճ չգիտեմ, վիրավորված եմ, ստել ես, ինձ խաբել ես, որ ծափ տամ երբ Քոչարյանին կրկին կալանավորես։ Էդքան ապուշ չեմ որ հիմա էլ խաբես՝ չերեմուխայի պարկուճը ո՞րն է, կամ նռնակի պարկուճը ո՞րն է կամ էլ՝ զոհեր կան որ գնդակից են զոհվել, գնդակը կա, պարկուճն ի՞նչ ես անում, մի երկու դեդեկտիվ կյանքում նայած կլինեմ, կիմանամ թե ոնց են սպանությունը բացահայատում, լրիվ էշի տեղ ես դրել։
Չգիտեմ թե Հայաստանում որևէ ղեկավար եղե՞լ է, որին զրպարտության համար դատի տան, բայց վարչապետ Փաշինյանի ու նրա թերթի դեմ կարծեմ արդեն 5-րդ դատն են են բացում զրպարտության համար։
Ընտնիքներ են քանդվում երբ ամուսիններից մեկը խաբում է մյուսին, բայց հեղփոխական ընտնիքը ամուր է, հեղափոխական ընտնիքում ամուսիններ չեն, մի հայր է ու բազում երեխաներ, որոնք չեն վիրավորվում այն երեխայի պես, որը գիտի որ ծնողը իրեն խաբում է իր բարօրության համար։
Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից