Բուհերի ընդունելության կարգն էապես փոխվում է, իսկ բուհերի գծով փոխնախարարը չի տալիս գեթ 1 հանրային մեկնաբանություն
Advertisement 1000 x 90

Բուհերի ընդունելության կարգն էապես փոխվում է, իսկ բուհերի գծով փոխնախարարը չի տալիս գեթ 1 հանրային մեկնաբանություն

1. Բուհերի ընդունելության կարգն էապես փոխվում է, իսկ հանրապետության թիվ 1 ոլորտային պաշտոնյան՝ բուհերի գծով փոխնախարարը, չի տալիս գեթ 1 հանրային մեկնաբանություն, չի կազմակերպում հանրային լսումներ, ոչ մի անգամ ելույթ չի ունենում հեռուստատեսությամբ կամ տեղեկատվական որևէ այլ եղանակով այն դեպքում, երբ պարտավոր էր օրական ռեժիմով դա անել:
2. Ընդունվում է բարձրագույն կրթության մասին նոր օրենք, ոլորտի թիվ 1 պաշտոնյան «գոյություն չունի»:
3. Ընդհանրապես, ՀՀ բարձրագույն կրթության թիվ 1 պաշտոնյան բարձրագույն կրթության որևէ խնդրի վերաբերյալ երբևէ ոչ մի հանրային մեկնաբանություն չի կատարում և հանրությանը չի ներկայացնում կարևորագույն ոլորտի զարգացման իր պատկերացումները կամ նախարարության քաղաքականությունը, ու դա, կարծես, ոմանց համար «նորմալ» էր համարվում:
4. Եվ երբ հազարավոր դիմորդներ կոմունիկացիայի բացակայության ու տեղեկատվական կոլապսի պատճառով դուրս են մնում համալսարանից, ստիպված հայտնվում է հանրապետության թիվ 1 պաշտոնյան և հայտարարում, թե «ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ, թե ինչպես պիտի 15000 դիմորդի ծանուցեր»:

Մի փոքր օգնեմ, որ հեշտ լինի պատկերացնել. եթե ոլորտի բարձրագույն պաշտոնյան՝ փոխնախարարը, կոնկրետ 1 անձի համար թուղթ տանել-բերելու և այդ նպատակով, օրինակ, անձամբ ԴԱՀԿ ծառայություն այցելելու փոխարեն ակտիվորեն զբաղվեր սույն գրառման 1-ին ենթակետում նկարագրված իր պարտականություններով, 15 հազարի փոխարեն 3 միլիոնի հնարավոր կլիներ «ծանուցել»:

Հ.Գ. Այն, որ ընդունելության կարգի փոփոխությունն ուժի մեջ է մտել ընդունելությունից 1 օր ուշ, նույնիսկ էական էլ չէ՝ հաշվի առնելով, թե բարձրագույն կրթության պատասխանատուներն արդեն քանի անգամ են դիտավորությամբ օրենքի ավելի լուրջ խախտումներ կատարել:

Ռուբեն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր