Շարունակվում է պատերազմը հայ ժողովրդի դեմ
Advertisement 1000 x 90

Շարունակվում է պատերազմը հայ ժողովրդի դեմ

ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԻՑ
Որպես Ղարաբաղյան պատերազմի Տավուշի ճակատում հաջողությունների եւս մի կարեւոր արդյունք պետք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը՝ գոնե խոսքերով, հրաժարվում է 3 ժողովուրդներին բավարարող լուծումներից եւ խոսում է մոնիթորինգի մեխանիզմներին վերադառնալու անհարժեշտության մասին։ Մյուս արձանագրումն այն է, որ նա խոսում է Թուրքիայի ագրեսիվության եւ Ցեղասպանությունն արդարացնելու անթույլատրելիության մասին։ Երրոդ արձանագրումը՝ Թուրքիային ներող քաղաքացիները դեռեւս չեն նորոգել Թուրքիային ներելու մասին կոչերը։ Եվ վերջապես՝ գրանտներից եւ պետբյուջեից սնվող այն քաղաքացիները, որոնք Նոր Հայաստանում կոչվում են «քաղաքագետներ», մեղմորեն փոխում են իրենց տեսակետը «մեծ սատանա» Ռուսաստանի մասին եւ խոսում են հայ-ռուսական բարեկամության խորացման մասին։
Եւս մեկ լավ լուր արձանագրենք կորոնավիրուսի դեմ պատերազմից՝ Նիկոլ Փաշինյանը դադարել է դիմակներ բաժանելը եւ ձեռքերը լվանալ սովորեցնելը։
Կարծես էլ լավ լուրեր չեն արձանագրվել։ Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի հետ ձեռք-ձեռքի տված շարունակում է մոլեգնել Հայաստանում։ Քաղաքացիներին դիմակի համար ձեռնաշղթաներ են հագցնում եւ ոստիկանություն տանում։ Քաղաքացիներին դիմակի համար հոգեբուժարան են տանում, չնայած քաղաքացիները այլ կարծիք են արձանագրում՝ թե ում է պետք գժանոցում պահել։
Շարունակվում է պատերազմը հայ ժողովրդի դեմ։ Արձանագրվեց, որ լավ արդյունք ցույց տված դիմորդները չեն կարող սովորել համալսարաններում, իսկ վատ արդյունք ցույց տվածները կարող են սովորել։ Արարատ Միրզոյանը ստորագրել է ՍԴ-ի մասին օրենքը, եւ կառավարությունն արդեն առաջադրել է դատավորի իր թեկնածուին, «Հայ գրականություն» առարկան հանվել է դպրոցական դասընթացից, ճնշումների արդյունքում, չնայած «անբարոյականի զավակի» մասին երդմանը, ԲՀԿ-ից դուրս է եկել Սերգեյ Բագրատյանը։
Լավին լավ ասենք, վատին վատ։
Սպասում ենք զարգացումների բոլոր երեք ճակատներից։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր