«Բաժակը կիսադատա՞րկ է, թե՞ կիսալիքը» կամ կիսապաշտոնաթո՞ղ է ԲՈԿ նախագահը, թե՞ կիսապաշտոնավար
Advertisement 1000 x 90

«Բաժակը կիսադատա՞րկ է, թե՞ կիսալիքը» կամ կիսապաշտոնաթո՞ղ է ԲՈԿ նախագահը, թե՞ կիսապաշտոնավար

«Բաժակը կիսադատա՞րկ է, թե՞ կիսալիքը» կամ կիսապաշտոնաթո՞ղ է ԲՈԿ նախագահը, թե՞ կիսապաշտոնավար։ Հեղափոխության գուրուն հավերժական հարցի առաջ է մղել քաղաքացիների միտքը։

Ինչպես հիշում եք (եթե հիշում եք իհարկե) ԲՈԿ նախագահ Smbat Gogyan -ը մայիսի 14-ին հրաժարական ներկայացրեց։ ԿԳՄՍ փոխնախարարին մեղադրեց հովանավորչության մեջ, մի քիչ էլ խոսեց բարձր արժեքներից, վերջում էլ՝ շնորհակալություն հայտնեց հեղափոխության գուրու Փաշինյան Նիկոլին։ Հետո ԿԳՄՍ ապաշնորհ նախարար Արայիկ Հարությունյանը ոչ ավել, ոչ պակաս ասաց, որ Գոգյանը զրպարտում է (լատիներեն՝ շառ է անում) ու հովանավորչությունը պաշտոնեական լիազորությունների չարաշահում է, ուստի կոչ արեց իրավապահներին զբաղվել այդ գործով։ Քննիչները կարճեցին գործը՝ հանցակազմ չկա․ «գնացեք աշխատանքային պայմաններում հարցը լուծեք»։ Մայիսն անցավ, հունիսն անցավ, հուլիսն անցնում է, բայց հեղափոխության գուրուն 68 օր է չի ստորագրում ու չի ստորագրում (արդեն կիսապաշտոնաթող-կիսապաշտոնավար) Սմբատ Գոգյանի հրաժարականի դիմումը։ Հիմա ուզում եմ հասկանալ․

1. Փոխնախարարը զբաղվել է հովանավորչությա՞մբ, թե՞ ոչ։
2. Արդեն 68 օր ԲՈԿ կիսապաշտոնաթող նախագահը զրպարտո՞ւմ էր, թե՞ ոչ։
3. Մի քիչ բարձր արժեքներից խոսող, բայց արդեն 68 օր ԲՈԿ կիսապաշտոնաթող նախագահը մնացել է, որ պայքարի, թե՞ ամառվա 46 աստիճան շոգը հաղթահարում է հարմարավետ նախագահի գրասենյակում օդորակիչի հովության ներքո, մինչև կգան աշնան հովերը։
4. Եթե հեղափոխության գուրուն վստահում է Հարությունյան Արայիկին, ապա ինչո՞ւ չի ստորագրում Սմբատ Գոգյանի հրաժարականի դիմումը։
5. Եթե հեղափոխության գուրուն վստահում է Սմբատ Գոգյանին, ապա ինչո՞ւ մինչ այժմ չի վռնդել Արայիկ Հարությունյանին։
6. Կարող է պատահել արդյո՞ք, որ մենք ականատես ենք լինում «հեղափոխության գուրու-ԲՈԿ նախագահ-ԿԳՄՍ նախարար» եռյակի կոմբինացիոն շոուին։ Եթե այո, ապա որտե՞ղ է Սմբատ Գոգյանի բարձր արժեքներից մի քիչ խոսելու հիմքը։

Միով բանիվ՝ հարցեր, հարցեր, հարցեր բազմաթիվ, բազմատեսակ ու հավերժական․․․

Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր