Սևանի ամբողջ ավազանը պետք է մաքրել կեղտից ու փնթիություններից, պետք է ձգտել այն դարձնել՝ «էկոլոգիապես մաքուր գոտի»
Advertisement 1000 x 90

Սևանի ամբողջ ավազանը պետք է մաքրել կեղտից ու փնթիություններից, պետք է ձգտել այն դարձնել՝ «էկոլոգիապես մաքուր գոտի»

ՇՈՐԺԱ

Սևանին իրավունք չունենք անզգուշաբար վերաբերվել և ընդահանրապես՝ մեր բնության մեջ, ամեն մետրի վրա ուր ոտքդ չդնես, ոտքիդ տակ մի քանի դեղաբույս կհայտնվի, շատ ուժեղ խտությամբ: Սարերից իջնող ջրերը, որ մենք խմում ենք նույնպես (դեղ) է: Աշխարհի շատ երկրներ կան, որոնք զրկված են այսպիսի հարստությունց: Աշխարհում շատ երկրներ կան, որոնք մի քանի անգամ մշակված, էներգետիկ ուժը փոխված ջուր են օգտագործում: Մենք մեր երկրում՝ անմիջապես երկնքից թափվող ու սարերով ֆիլտրացված ջուրն ենք խմում և օգտագործում:

Մենք պետք է այդ կոյուղու խողովակը կառուցենք ամբողջ Սևանի շուրջ, պետք է արգելենք դեպի Սևան գնացող որևե աղբ, թույն, կեղտաջուր, ԱՄՈՒԼ ՍԱՐ և այլն: Այս լիճը՝ մեզ փրկեց սովից, երբ ոչինչ չկար ուտելու այլևս: Մարդիկ Սևանա լճի ձուկը կերան՝ մութ ու ցուրտ տարիներին:

Այդքան անշնորհակալ չենք կարող լինել:

Սևանի ամբողջ ավազանը պետք է մաքրել կեղտից ու փնթիություններից, պետք է ձգտել այն դարձնել՝ «էկոլոգիապես մաքուր գոտի»:

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի էջից:



Նման նյութեր