Աշխարհով մեկ հայ-ադրբեջանական նոր ճակատներ են բացվում իրական բռնությամբ ու իրական տուժածներով։ Պետք չէր տրվել սադրանքներին ու թույլ տալ, որ լոբբիստական ու տեղեկատվական դիմադրությունը սփյուռքում հասնի ֆիզիկական բռնության, դա ոչինչ չի տալիս Հայաստանին և ահ ու սարսափի մեջ է դնում ողջ հայությանն աշխարհով մեկ՝ մատնելով թուրքական դավադիր վրեժխնդրության վտանգին։ Մեր այն հայրենակիցները, ովքեր ուզում են շոյված պահել իրենց ազգային ինքնասիրությունը՝ թող օգնեն սահմանամերձ բնակչությանը իրական ռեսուրսներով, թող որևէ ներդրում կատարեն Հայաստանի տնտեսության մեջ, թող ստեղծարար գործերով ու բարի համբավով ամրապնդեն հայ ժողովրդի անունը, բայց պետք չի ադրբեջանական դրոշներ պղծելու և իրական ադրբեջանցիների բռնության ենթարկելու միջոցով փորձել իրացնել հայրենիքի հանդեպ պարտքի սպասարկումը։ Բռնությունն ավելի մեծ բռնություն է ծնում, էլ ավելի խորացնում հակամարտությունն ու հետաձգում դրա հնարավոր հանգուցալուծումը։
Կարեն Անտաշյանի էջից: