Բացատրեմ, թե ինչու՞ է ստեղծված իրավիճակում Սևանում լողալը մարդու առողջության համար խիստ վտանգավոր
Սևանա լճի կանաչումը նշանակում է, որ ցիանոբակտերիաների, ավելի հանրամատչելի լեզվով ասած՝ կապտականաչ ջրիմուռների քանակը չափից ավել շատացել է ջրային ավազանում: Այս բակտերիաները մարդկանց մոտ կարող են մի շարք լրջագույն առողջական խնդիրներ առաջացնել՝ ստամոքսաղիքային, մաշկային, շնչառական, ինչպես նաև սրանք ազդում են նյարդային համակարգի վրա: Սրանցով հարուստ ջրերում լողալու դեպքում մաշկի վրա կարող են կարմրություններ ի հայտ գալ, քոր, այրոցի զգացողություն և այլն: Որովայնի հատվածում կարող է սուր ցավեր դրսևորվել, քթի փակվածություն, աչքերի շրջանում քոր և նույնիսկ շնչարգելության թույլ դրսևորոմներ: Սրանք նաև տարատեսակ խրոնիկ հիվանդություններ են առաջացնում:
Ամռանը ցիանոբակտերիաների չափից ավել բազմացման հետևանքով (իսկ Սևանը կանաչել է հենց այդ պատճառով) ջրի pH-ը դառնում է ավելի հիմնային՝ դրանով նպաստավոր պայմաններ ստեղծելով պոլիոմելիտի վիրուսի և խոլերայի բակտերիաների զարգացման համար, իսկ սա նոր համաճարակի վտանգ է առաջանում: Կորոնավիրուսը մեզ բավարար չէ՞: Մեկ այլ կարևոր վտանգներից է ցիանոբակտերիաներով հարուստ ջրերից ձկների օգտագործումը մարդկանց կողմից, որը խիստ վտանգավոր է հատկապես մարդու ստորին վերջույթների նյարդային և մկանային համակարգերի համար, քանի որ կարող է տարբեր խնդիրներ ստեղծել Հարգելիներս՝ կանաչած Սևանում լողալը առողջության համար խիստ վտանգավոր է: Չկա մասնագետ, կրկնում եմ՝ չկա մասնագետ, որ հակառակը կպնդի:
Վահագն Վարագյանի ֆեյսբուքյան էջից