Թե շարունակեք ինձ քննադատել… Ցուցում եմ տալու ձեզ պատին ծեփել… Փռել եմ տալու ձեզ ասֆալտներին… Կալանավորեմ, դառնաք իմ գերին
Advertisement 1000 x 90

Թե շարունակեք ինձ քննադատել… Ցուցում եմ տալու ձեզ պատին ծեփել… Փռել եմ տալու ձեզ ասֆալտներին… Կալանավորեմ, դառնաք իմ գերին

Դիմակ դրեք հպարտ մարդիկ,
Որ լավ զգանք մարդ ու կնիկ,
Հազիվ ենք տիրել մեղրի կճուճին,
Թողեք վայելենք իկրան ու գինին:
Երեսուն տարի նյութեր գրեցի,
Ոչ մի կապիտալ չվաստակեցի,
Հիմա մի ճարով դարձել եմ իշխան,
Չեք թողնում ապրեմ փաշայի նման:
Թե շարունակեք ինձ քննադատել,
Ցուցում եմ տալու ձեզ պատին ծեփել,
Փռել եմ տալու ձեզ ասֆալտներին,
Կալանավորեմ, դառնաք իմ գերին:
Ինձ էլ հասկացեք, ես չեմ ասողը,
Մեռնի Լարիսան, հետո Սորոսը,
Ա՜խ մի ճար գտնեի, փախչեի Իջևան,
Իմ ինչին էր պետք՝ գայի Երևան։

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր