Երբեք չեմ հասկանա էն մարդկանց, ովքեր Հայաստանում ասում են՝ օ՜յ, ինչպե՞ս կարելի է ծորակի ջուր խմել․․․
Advertisement 1000 x 90

Երբեք չեմ հասկանա էն մարդկանց, ովքեր Հայաստանում ասում են՝ օ՜յ, ինչպե՞ս կարելի է ծորակի ջուր խմել․․․

Ամեն անգամ, երբ ծորակի ջուր եմ խմում, հիշում եմ, որ երբ 36 ժամ օդանավերում ու օդանավակայաններում անցկացնելուց հետո գիշերվա կեսին հասել էի Իչան, մի կերպ իրերս տեղավորել ու պառկել քնելու, սարսափելի ծարավ էի զգում, բայց ռիսկ չէի անում ծորակը բացել։ Հետո, երբ արդեն պապանձվում էի, ստիպված էի մի քանի կում ջուր խմել ու լացս գալիս էր, որ Հայաստանում չեմ․ էդ խմելու բան չէր, ինչ խոսք։ Դրանից առաջ տարբեր եվրոպական երկրներում էի եղել, բայց հիմնականում ջրի խնդիր չէի ունեցել, նույնիսկ Աթենքի օդանավակայանի ծորակների ջուրն էր խմվում։ Հետո, իհարկե, 5 լիտրանոց շշերով ջրերը տանս շարում էի, որ երբեք խմելու ջրի կարիք չունենամ, բայց մեկ ա՝ էն երկրները, որտեղ ծորակներից խմելու ջուր չի գալիս, մի տեսակ իմ համար չեն։ Դրա համար հիմա, երբ դիտարկում եմ երկրներ, որտեղ կարելի է տեղափոխվել ու գլուխս հանգիստ ապրել, առաջինը նայում եմ՝ ծորակից խմելու ջուր գալի՞ս ա, թե՞ չէ։ Հիվանդագին ա, բայց շատ կարևոր։

Հ․Գ․ Երբեք չեմ հասկանա էն մարդկանց, ովքեր Հայաստանում ասում են՝ օ՜յ, ինչպե՞ս կարելի է ծորակի ջուր խմել․․․

Ռազմիկ Մարտիրոսյանի էջից:



Նման նյութեր