Սուրեն Պապիկյանն ու բոլոր մարզպետները ռաֆտել են Դեբեդում: Բնականաբար՝ առանց հակահամաճարակին կանոնները պահպանելու։ Ճիշտ էլ արել են՝ նման հանգիստը դիմակներով կազմակերպել հնարավոր չէ։ Համ էլ՝ իշխանությունը «սոցիալական հեռավորությունն»” արդեն պահպանել-պրծել է։ Ի տարբերություն հեղափոխական հարթակի տղերքի՝ «տուգանքի մատերիալ» են սովորական մահկանացուները, որոնց՝ դիմակ չկրելու համար, տուգանում են անգամ հանգստյան գոտում հաց ուտելիս կամ տան բակում ծխելիս։
«Քայլող» պատգամավորն էլ սովորական պատգամավոր չէ․ նա կարող է թքել պարետի որոշումների վրա ու փարթիներ կազմակերպել իր օբյեկոտւմ, որտեղ, ի դեպ, զբաղվում է նաև ակտիվ ձեռնարկատիրությամբ։ Բա ո՞ւր են Կոռուպացիայի կանխարգելման հանձնաժողովը կամ պատկան այլ մարմիններ, թե՞ նրանք նկատում են միայն ընդդիմադիր պատգամավորների չարած խախտումները։
Տժժացեք տղերք, լավ եք անում, պաշտոնը լիմոնի պես ճզմեք։ Ո՞վ գիտի՝ շուտով գուցե դրա հնարավորությունը չունենաք․․․
Իսկ սովորական քաղաքացիները թող իրենց մոտ պահեն այս ու բազմաթիվ լուսանկարներ՝ նախադեպային իրավունքով «տուգանքի մատերիալ» չդառնալու համար․․․
Սուրեն Սուրենյանցի էջից: