Նիկոլական հարթակներից մեկն այսպիսի վերնագրով նյութ է դնում. «Տավուշյան հաղթանակը նսեմացնելու դիմաց Միքայել Մինասյանը դարձել է ադրբեջանական մամուլի ֆավորիտ»:
Այս մեկ նախադասությունը պարունակում է միանգամից 1 սուտ, երեսպաշտության 1 դեպք և 1 մուտիլովկա։
Քիչ առաջ նորից հատուկ լսեցի ՄՄ-ի վերջին վիդեոն. ոչ միայն չի նսեմացնում, այլ ասում է, որ փայլուն հաղթանակ է, բանակը լավ է կռվել և այլն։ Այսինքն՝ սուտ է այն պնդումը, թե «նսեմացրել է հաղթանակը»։
Այն, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ուրախությամբ են ցիտում ՀՀ ընդդիմադիրներին, շատ տրամաբանական է, բայց դա չի դարձնում այդ ընդդիմադիրներին ադրբեջանական լրատվամիջոցների «ֆավորիտ»։
Նույն ձևի ժամանակին մեծ ուրախությամբ ցիտում էին ընդդիմադիր Նիկոլին։ Դա «մոռանալը» և ՄՄ-ին «ադրբեջանական մամուլի ֆավորիտ» անվանելն էլ երեսպաշտություն է։
Ու երրորդն էլ այս ստի և երեսպաշտության հիման վրա արվող այն անուղղակի ակնարկն է, թե ՄՄ-ն Նիկոլին քննադատելով «օգնում է ադրբեջանցիներին», ինչն էլ իր հերթին սովորական մուտիլովկա է, որի նպատակն է զոմբիների և ֆեյքերի վայնասունը ստանալը։
Ընդդիմադիր Նիկոլի՝ «ադրբեջանական մամուլի ֆավորիտ» լինելու «փաստը» հաստատող մի քանի օրինակ էլ կցում եմ…
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից