Սիրային նամակով կսիրահարվես հեղինակին, բայց չես սկսի սիրել: Սիրելը հեշտ գործ չի: Ոչ միայն սերն են վաստակում, այլ նաև սիրելու իրավունքը: Կենաց ասելով չեն սկսում սիրել:
Մարդ ունի հայրենիքի կարիք ինչպես որ ունի ծնողի կարիք: Հայրենիքը սիրելու համար այն պետք է ճանաչել, ինչպես որ ծնողին սիրելու համար պետք է միայն ծնողիդ ճանաչես:
Հայրենիքի հետ ծանոթանում են իր դաշտերում քայլելով, սարերի քամին, գետերի ընթացքը և գետնի պնդությունը զգալով: Հայրենիքի նկատմամբ սերը ձևավորվում է ոչ թե ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի փակ լինելու մասին բողոքելով, այլ դրանից մի քանի օր անց հարգանքի տուրքը մատուցելով: Հայրենիքի ու ընտանիքի մասին չեն խոսում, իրենց պարզապես սիրում են:
Սմբատ Գոգյանի էջից: