Գագիկ Համբարյանն իր էջում գրում է.
«Նիկոլի` Շիրակի մարզի հանցագործները և արդարադատության խայտառակ կողմերը
Հուլիսի 27-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը 2.5 տարով ազատազրկման դատապարտեց Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին և նույնքան ժամանակով էլ զրկեց վերջինիս պետական պաշտոններ զբաղեցնել 580 հազար դրամի չարաշահումների համար… Այո՛, չզարմանաք… Ժամանակին Շիրակի մարզի դատախազության կողմից Արտակ Գևորգյանին 10 միլիոն դրամի չարաշահումների մեջ ուղղված մեղադրանքները պարզվում է` սուտ էին… Շատերի համար այս դատավճիռը ևս պատահական չէր…
Գործող իշխանությունները և նրանց սպասարկող դատախազությունն ու արդարադատության համակարգի որոշ մասն ամեն ինչ արեցին բավարարելու քայլիստների քմահաճույքները, որպեսզի 580 հազար դրամի համար դատված և գործից հեռացված տեսնեին Անիի համայնքապետին, որն իշխանատեղափոխությունից հետո չենթարկվեց նիկոլականների սադրանքներին ու շանտաժներին…
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի ջանքերի շնորհիվ երկու տարի Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից ՇՊՀ-ում գործած հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերը դոփում էին նույն տեղում մինչև դրանք չուղարկվեցին ՀՔԾ, որտեղ ևս դրանք տեղից չեն շարժվում… Ըստ տարբեր հաշվարկների` Սահակ Մինասյանի գործունեության արդյունքում ՇՊՀ-ին հասցված ֆինանսական վնասը 500-750 միլիոն դրամ է կազմում… Բայց, ինչպես տեսնում ենք, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկին այդ աստղաբաշխական գումարների հասցված վնասները չեն հետաքրքրում… Նա, ենթադրաբար պատվեր կատարելով, սևեռված էր Անիի համայնքապետարանի վրա, որտեղ 1,5 տարի տիտանական աշխատանք կատարելու արդյունքում դատախազ Կարենին հաջողվել է գտնել 580 հազար դրամի չարաշահում… Վաղուց Գյումրիում պտտվող լուրերի համաձայն` Կարեն Գաբրիելյանը դեռ 2017 թ-ի սեպտեմբերի վերջին Սահակ Մինասյանից բավական մեծ կաշառք է ստացել ( կոնկրետ նշվում է նաև կաշառքի չափը) ու խոստացել է ամեն ինչ անել ՇՊՀ-ի Սահակի գործը կոծկելու համար… Ի դեպ, այդ լուրերի մասին դատախազ Կարենը նույնպես վաղուց տեղյակ է, քանի որ ես եմ ասել…
Նույն կերպ Շիրակի մարզի դատախազը վարում է ՇՊՀ ներկայիս ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի դեմ հարուցված քրեական գործը…
Դատախազությունը և քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննիչը պաշտոնեական դիրքը չարաշահող՝ իր դասախոսական պարտականությունները չկատարած, բազմաթիվ փաստաթղթեր կեղծած և դրա դիմաց 1 միլիոն դրամից ավելի վարձատրված Երվանդ Սերոբյանին մեղադրում է ընդամենը փաստաթղթեր կեղծելու մեջ… Դատախազ Կարեն Գաբրիելյանը մինչ այս պահը ուղղակի ծածկադմփոցի է անում Սերոբյանի կողմից բուհին պատճառված 1 միլիոն դրամից ավելի գումարի վնասը, իսկ, օրինակ, Անիի համայնքապետի դեպքում իրենց կողմից բարձրաձայնված 10 միլիոն դրամի փոխարեն գտել է 580 հազար դրամի վնասի պատճառման փաստ և դրանով մտել դատարան ու մարդուն դատապարտել են ազատազրկման… Իսկ Երվանդ Սերոբյանը, ով Շիրակի մարզպետի թիմակիցն է և ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարար Արայիկ Հարությունյանի դրածոն, դատախազ Կարենի կողմից մեղմ վերաբերմունքի է արժանանում, քանի որ ենթադրաբար պատվեր է իջեցված, որով էլ պայմանավորված է այն, որ նույն Սերոբյանը բացահայտ իր շրջապատում և իր հանցակիցների մոտ նրանց քաջալերում է ու հայտարարում, որ ամեն ինչ կարգին է և բոլոր հարցերը լուծված են…
Սա է Նիկոլի արդարադատությունը… Առանց փաստերի խայտառակել իրենց հակառակորդներին, հետո գտնել ինչ-որ «միկրո» գումարային վնասներ և հաշվեհարդար տեսնել նրանց նկատմամբ, բայց միևնույն ժամանակ իրենց իսկ թիմակիցների և Նիկոլի աջը պաչած նախկինների ու այս իշխանությունների հետ համագործակցողների հանցագործությունները գլխավոր դատախազի Շիրակի մարզի սանիկի կողմից կոծկվում և ծածկադմփոցի են արվում…»: