Թվերը շարունակվում են կեղծվել…
Advertisement 1000 x 90

Թվերը շարունակվում են կեղծվել…

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2020 առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի ամփոփ տվյալների համաձայն՝ տնտեսական անկումը կազմել է 4.7%, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.5%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 1.7%-ով, շինարարությունում անկումը կազմել է 23.4%, առևտրի շրջանառությունը կրճատվել է 11.1% -ով, ծառայությունների ծավալը(առանց առևտրի) կրճատվել է 6.4%-ով, արտահանումը նվազել է 6.5%-ով, ներմուծումը նվազել է 12.9%-ով։

Սրանք հրապարակված պաշտոնական տվյալներն են և եթե կարճ արտահայտվելու լինեմ՝ չեմ հավատում այս թվերին, որովհետև երկիրը գտնվում է խորը տնտեսական ճգնաժամի մեջ և վերջինիս հետևանքները, որ մենք տեսնում ենք՝ այս թվերով արտացոլված չէ։ Հետևաբար, թվերը կրկին շարունակվում են կեղծվել։

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր