Տավուշյան մարտերից հետո՝
1. Ադրբեջանը պետականորեն հակահայկական հարձակումներ ու սադրանքներ է կազմակերպում աշխարհի տարբեր կետերում՝ փորձելով հայկական սփյուռքի իմիջը փչացնել և շրջանառության մեջ մտցնել «ադրբեջանական սփյուռք» խաղաքարտը,
2. Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ են սկսում,
3. թուրքական զորքը արդեն մտել է Նախիջևան, որտեղից Երևանը շատ մոտ է,
4. Հայաստանում ակտիվացել է թուրքական 5–րդ շարասյունը, որի գլխավոր քարոզչաթիրախը հայ–ռուսական հարաբերություններն են,
5. Թուրքիա–Ադրբեջան հարաբերություններն աննախադեպ սերտացել են։
Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը Տավուշում մեր բանակի գրանցած փայլուն արդյունքից հետո և ի պատասխան թուրք–ադրբեջանական ագրեսիվ պահվածքի.
1. ապօրինաբար փորձում է սեփականաշնորհել ՍԴ–ն,
2. Երևանի փողոցներում ընկնում է իրենց կրթության իրավունքը պաշտպանող երիտասարդների հետևից ու ոստիկաններով պաշտպանվում բողոքի ձայն բարձրացնողներից,
3. իշխանության առաջին դեմքը ռազմահայրենասիրական արձակուրդ է վերցնում՝ մինչև այդ չմոռանալով կորոնավարակի տարածման համար կրկին մեղադրել այլոց ու դիմակ հագնելու քարոզ տանել,
4. Շորժայի ափին հուժկու անդիմակ–փարթի է կազմակերպում քայլարած պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանի նեղ շրջապատի ներկայացուցիչը, իսկ վերջինիս թիմակիցները փորձում են սուտ և ծիծաղելի արդարացումներ հրամցնել թեմայի վերաբերյալ,
5. շարունակվում են իշխանության ընդդիմախոսների քաղաքական հետապնդումները, անհեթեթ դատավարություններն ու ներազգային պառակտումը,
6. ի տարբերություն Ալիև–Էրդողան հարաբերությունների, Փաշինյան–Պուտին հարաբերությունները չի կարողանում կարգավորել. կա զրո շփում։
Կարծում եմ հարակից մեկնաբանությունների կարիք չկա։
Անդրանիկ Թևանյանի էջից: