ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Հայտնի շրջանակների կողմից համացանցում արդեն մի քանի օր է ակնհայտ կեղծ տեղեկություն է տարածվում առ այն, թե իբր ՀՀ պատգամավոր Հայկ Սարգսյանը Սևանում փարթի է կազմակերպել։ Իբրև ապացույց այդ սուտը տարածողները ներկայացնում են նկար, որում Հայկ Սարգսյանը նստած է համակարգչի դիմաց, մեկնաբանելով այնպես, թե իբր ինքը օրվա շահույթն է հաշվում։ Ցավում ենք, որ այս ստոր ստի պատճառով մենք պետք է հանրությանը ներկայացնենք պարոն Սարգսյանի առողջությանը վերաբերող որոշակի մանրամասներ, ինչը չէինք ցանկանա անել, բայց ստիպված ենք։ Այսպիսով, պարոն Սարգսյանը արդեն շուրջ 2 տարի է տառապում է խիստ հազվադեպ հանդիպող Solitare Sindrom կոչվող ծանր հիվանդությամբ։ Հիվանդությունն արտահայտվում է հետևյալ կերպ. Եթե սինդրոմի կրողը առնվազն 3 ժամը մեկ համակարգչով չի բացում Solitare պասիանս, ապա նա ընկնում է ապատիայի մեջ, շիշ բռնում, տեղում դոփելով կրկնում է «դմփ-դմփ-հու» ու փնտրում Նիկոլ Փաշինյանի ոռը՝ հավանաբար մտնելու նկատառումներով։ Հենց այս նկարում արդեն անցել էր մոտ 2 ժամ 50 րոպե, ինչ նա չէր ստացել «բուժում» և լինելով սովորական այցելու խնդրել էր բարմենին մի պահ իրեն տրամադրել համակարգիչը (աջ նկարում կարող եք տեսնել հենց այդ օրն արված սքրինը):
Առողջություն ենք մաղթում պարոն Սարգսյանին և հորդորում բոլորին չկորցնել խղճի վերջին կաթիլները, չներխուժել մարդու առանց այդ էլ ծանր անձնական կյանք։
Հարգանքով՝ Նաիրի Սարգսյան
Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից: