SHAMSHYAN.com-ին է դիմել Արսեն Փահլևանյանը, ով հայտնում է, որ հայրը՝ Օհան Փահլեվանյանը, վթարի է ենթարկվել Վրաստանում և այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Վիճակը ծանր է:
Հորը խնամակալ է հարկավոր, սակայն իրենց չեն թույլատրում մեկնել Վրաստան. «Ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 25-ին, և Վրաստանի հիվանդանոցում հորս բժիշկները հայտնել են, որ խնամակալ է անհրաժեշտ, բայց Հայաստանում, չգիտես ինչու, չեն թողնում՝ հայ-վրացական սահմանն անցնենք։ Բոլոր փաստերն ունենք՝ կապված ավտովթարի հետ, նաև բժշկական փաստաթղթեր, սակայն ներկայացնում ենք, ոչ մի օգուտ»։ Ա. Փահլևանյանը հայտնեց նաև, որ դիմել են դեսպանատուն, որտեղից խորհուրդ են տվել՝ դիմել պարետատուն։. «Դիմել եմ պարետատուն, սակայն այնտեղից մինչև օրս ոչ մի պատասխան չեմ ստացել։ Խնդրանքով դիմում եմ պատկան մարմիններին, որպեսզի թույլատրեն՝ օր առաջ հասնեմ Վրաստան և զբաղվեմ հոր առողջական խնդիրներով ու խնամքով»։