Վախթանգ Սիրադեղյան. «Սուտ խոսելը արգելված գործողություն չէ, սակայն մինչև այն պահը, երբ այն բացահայտվում է»
Advertisement 1000 x 90

Վախթանգ Սիրադեղյան. «Սուտ խոսելը արգելված գործողություն չէ, սակայն մինչև այն պահը, երբ այն բացահայտվում է»

Վարչապետի հերթական սխալ քայլը. Փաշինյանը ռուսական РБК հեռուստաալիքի լրագրողին ասել է, թե ծանոթ չէ ՀՀ ղեկավարության հասցեին «Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մ.Սիմոնյանի գրառմանը: Եթե դա ճշմարտություն էր, ապա դա նշանակում է, որ ինքը որպես անկախ և ինքնաբավ պետության ղեկավար թքած ունի ինչ-որ հեռուստաալիքի գլխավոր խմբագրի գրառման վրա:

Բայց եթե հաշվի ենք առնում թուրքական պաշտոնական հակահայկական հայտարարությունների դեմ մեր խեղճանալը, Արևմուտքի բացարձակ անտարբերությունը և միայն ՌԴ արձագանքները, ապա մեր ինքնաբավության մասին վարչապետի պատկերացումները գերազանցված են:

Ընդունելով, որ վարչապետն, այնուամենայնիվ, հասկանում է իրերի իրական վիճակը, պիտի ենթադրեմ, որ ինքը չպիտի թքած ունենա նշված գրառման վրա, քանի որ դրա հեղինակը ՌԴ ղեկավարին անձամբ ծանոթ և արտերկրում ռուսական պրոպագանդան առաջ տանող միջոցի ղեկավարն է:

Դա, իր հերթին, նշանակում է, որ Փաշինյանն իրականում չէր կարող ծանոթ չլինել այդ գրառմանը, սակայն սուտ է խոսել:

Սուտ խոսելը արգելված գործողություն չէ, սակայն մինչև այն պահը, երբ այն բացահայտվում է՝ հատկապես պետության ղեկավարի առումով: Իսկ որ այն բացահայտվել է՝ դա կասկածից դուրս է՝ եթե ես եմ հասկանում, դա հասկանում են նաև Մոսկվայում: Եվ որպես ՀՀ քաղաքացի չէի ցանկանա, որ վաղը իմ երկրի ղեկավարին հասցեագրվի սուտասանի մակդիրը: ՀԳ. Սա էլ ասվածը հաստատող պաշտոնական ինֆորմացիա. https://armenpress.am/arm/news/1023325.html:



Նման նյութեր