Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հուլիսի 18-ին իր և իր թիմակիցների հասցեին արված խիստ քննադատական գրառմանը…
Նախ, լրագրող Իլյա Դորոնովի այն հարցին, թե ծանոթ է վարչապետը գրառման բովանդակությանը, Նիկոլը զարմանալիորեն հայտարարեց՝ ոչ… Լրագրողի փորձերին մեջբերել Մարգարիտայի գրառումից ինչ-որ հատվածներ, որոնց վերաբերյալ Փաշինյանի պատասխանին էր սպասում լրագրողը, Նիկոլը ջանադրաբար չէր ցանկանում, որ Իլյան շարունակեր, որն ապացուցում էր, ինչը Նիկոլը շատ լավ էլ ծանոթ էր Մարգարիտայի գրառմանը …
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման հարցին, որին ՌԴ-ում համարում են Մոսկվայի դաշնակիցը, Նիկոլը, կրկին անցնելով իր սիրելի դեմագոգիային, ասել է. «ՌԴ դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե քաղաքական առանձին գործիչներ։ Ռուսաստանը պետք է հասկանա, որ Ռուսաստանի դաշնակիցը ո՛չ Փաշինյանն է, ո՛չ Պետրոսյանը, ո՛չ Պողոսյանը, ո՛չ Սարգսյանը, ո՛չ Քոչարյանը, միակ դաշնակիցն ու գործընկերը՝ հայ ժողովուրդն է: Սա շատ կարևոր նրբերանգ է» …
Ինչպես կասեր դասականը՝ «Իյա, իրո՞ք»… Նիկոլի Մոսկվային տրված քաղաքագիտական պրիմիտիվ դասերն ուղղակի ծիծաղելի են… Նիկոլը, հասկանալով, փորձում է ցույց տալ, թե չի հասկանում, որ երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու է երկրի ղեկավարը՝ անհատը, որն այն առաջ է տանում պետական տարբեր ՝ ԱԳՆ-ի, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և այլ գերատեսչությունների կողմից… Նիկոլի պատասխանից ստացվում է, որ նա փորձում է իր և իր իշխանության հակառուսական կողմնորոշում ունեցող փայատերերի կողմից վերջին շրջանում ակտիվ և բացահայտ տարվող լողացող ու սողացող հակառուսական արտաքին քաղաքական գիծը բարդել ժողովրդի վրա… Նիկոլը փորձում է իր անձնական վրեժխնդրությունը, որը համեմված է իր ընդդիմադիր ժամանակաների հակառուսական գաղափարներով, որի արդյունքում Հայաստանում հետապնդվում են ռուսամետ կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչները և կուսակցությունները, բարդել ժողովրդի վրա… Նիկոլի նշած նրբերանգը նրանում է, որ ժողովրդին ուղղորդողը ղեկավարն է… Նիկոլն իր այս պատասխանով նաև փորձում է Մոսկվային հասկացնել, որ իր հակառուսական կեցվածքը ժողովրդի ցանկությունն է, որն, ըստ իշխանությունների, փողոցում հավաքվող մասսան է…
Ի դեպ, Նիկոլն իր այս պատասխանով բացահայտեց, որ նեղսրտում է այն փաստից, որ Մոսկվայի համար Քոչարյանը շատ կարևոր ֆիգուր է…
Իհարկե, Նիկոլն ու իրեն պաշտողները պետք է հասկանան, որ Նիկոլի այս պատասխանը Մոսկվայում չեն էլ նկատի, քանի որ այնտեղ վաղուց ի գիտություն են ընդունել Մարգարիտայի գրառումից հետո իշխանամետների և նիկոլապաշտ հայհոյող ժեխի ու նրա սպասարկուների հայհոյախառը, պաթոսախառը արձագանքը Մարգարիտայի գրառմանը…
Համոզված եմ՝ Մոսկվայում հենց հայհոյաանեծքախառը պատասխանն են ընդունել ի գիտություն, այլ ոչ թե Նիկոլի այս պաթոսախառը պատասխանը:
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից