Ոստիկանության Կոտայքի բաժինը որպես անհետ կորածի որոնում է Ողջաբերդ գյուղի բնակիչ 23-ամյա Սերգեյ Բանգոյանին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Երիտասարդի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ՀՀ ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։