Ստեփան Դանիելյան. «Պատմության սև շրջաններն էլ է պետք անցնել, որ դաս լինի ապագայի համար»
Advertisement 1000 x 90

Ստեփան Դանիելյան. «Պատմության սև շրջաններն էլ է պետք անցնել, որ դաս լինի ապագայի համար»

Մեզ համար Հայաստանի պատմությունը Տիգրան Մեծի, հայ Արշակունիների, Բագրատուների ու Կիլիկիայի ժամանակաշրջանի պատմությունն է: Դա են սովորեցնում պատմության դասագրքերում: 15-18 դարերը «ծակ» են մնացել, դա մեր դասագրքերում Սև խոռոչ է։ «Ծակ» է մնացել, որովհետև դա մի խայտառակ շրջան է։

Ադրբեջանցիները իրենց պատմության դասագրքերում Տիգրան Մեծի, Բագրատուների ժամանակաշրջանը չեն անցնում, բայց անցնում են հենց այդ «Ծակ» ժամանակաշրջանը, երբ այսօրվա Հայաստանը Սև ու Սպիտակ Ոչխարների, Պարսկաստանի թյուրք խաների տարածքներն էին։

Մենք տարբեր պատմություններ ենք անցնում ու դրա համար միմյանց երբեք չենք հասկանա։ Յուրաքանչյուրն իր «ճշմարտությունն» ունի։

Թե ինչու ենք մենք մեր պատմության այդ հատվածները դպրոցում սովորում, հասկանալի է, մենք չենք ցանկանում իմանալ մեր Խայտառակ էջերն, որոնցով հպարտանալու ոչինչ չունեն։ Սակայն կա մի պրոբլեմ, չիմանալով մեր պատմության այդ խայտառակ էջերը, մենք նաև չենք արժևորում այն, ինչն որ ունենք, ինչը կարող է և չունենանք։ Պատմության սև շրջաններն էլ է պետք անցնել, որ դաս լինի ապագայի համար։



Նման նյութեր