Ի գիտություն նորաթուխ գեոպոլիտիկների և նրանց քաղաքական ղեկավար ընդդիմադիր լրագրողների
Էրդողանի մամուլի խոսնակը, լրացնելով Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը, հուլիսի 28-ին հայտարարել է, որ.
«Թուրքիան լի է վճռականությամբ՝ մինչև վերջ հետամուտ լինելու Ադրբեջանի շահերին՝ ԱՆԿԱԽ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՂԲՅՈՒՐԻՑ՝ ԼԻՆԻ ԴԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԹԵ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, թե որևէ այլ երկիր…
Մենք հանդես ենք գալիս Ադրբեջանի կողմից…»:
Հատկանշական է, որ Էրդողանի մամուլի խոսնակը Ռուսաստանը որակում է որպես սպառնալիքի հնարավոր աղբյուր և դրա հետ կապված հայտարարում, որ պատրաստ է գնալ ՄԻՆՉև ՎԵՐՋ՝ Ադրբեջանի շահերը պաշտպանելու նպատակով։
Իսկ ինչո՞վ են զբաղված ՀՀ քաղաքական իշխանությունները, որքանո՞վ են համարժեք ստեղծված իրավիճակին։
Պատասխանը թողնում եմ խաղաղասիրության առաքյալներին և ներողամտության ռահվիրաներին։
Հ.Գ. Հիմա մենակ հիշո՞ւմ եք, թե՞ երբեմն նաև պահանջում․․․
Կից նյութն այստեղ՝ Турция полна решимости отстаивать интересы Азербайджана
Արթուր Ղազինյանի էջից: