«Գուցե ստորջրյա խութեր էլ կան». Կարեն Վրթանեսյան
Advertisement 1000 x 90

«Գուցե ստորջրյա խութեր էլ կան». Կարեն Վրթանեսյան

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանը կասեցնում է Թուրքիայի տեսուչների այցերը մեր տարածք։ Դրանք նախատեսված էին Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրով, մենք էլ իրավունք ունեինք տեսչական այցերով Թուրքիա գնալ։

Գուցե ստորջրյա խութեր էլ կան կասեցնելու մեջ, այդ մասին դեռ չեմ մտածել, բայց Թուրքիայի ագրեսիվ պահվածքի ֆոնին, կարծում եմ, տրամաբանական քայլ է մերոնց կողմից։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և ԵՍԶՈՒ պայմանագրի (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի) անդամ երկրներին, տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին»»։



Նման նյութեր