Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց երեք հեռուստաընկերությունների լուրերի բաժնի ղեկավարներին։ Նման ֆորմատներով երկրների ղեկավարները կամ քաղաքական գործիչները հարցազրույց են տալիս, երբ կա կարևոր ասելիք, որը չեն ցանկանում տարբեր ոչ բովանդակային հարցերի մեջ գնա կորի(հետ տվեք մեր փողերը, մարդասպան, թալանչի-սրանք բոլորը լատինատառ)։
Իհարկե լավ կլիներ, որ մեծ ասուլիս լիներ (առաջին փորձը տապալվեց Նիկոլի պահապանների կողմից), բայց սա էլ ընդունելի տարբերակ է։ Հիմա Կենտրոնի Պետոն, որ արդեն Նիկոլի Պետո է դարձել, հարցազրույցը անվանել է մենախոսություն երեք լրագրողի ներկայությամբ։ Եթե Պետոն սա մենախոսություն է համարում ու համարում է, որ լրագրողը չպետք է մասնակից լինի նման «մենախոսության», ապա ինչու էր ինքը մասնակցում «մենախոսություն 12 լրագրողի ներկայությամբ» երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին (հարցազրույցին մասնակից իմ ավագ գործընկերներին հարգանքով եմ մոտենում ու ես էստեղ քննադատելի բան չեմ տեսնում)։
Ի դեպ նկատեք, որ ամենաջանասիրաբար լսողի դիրքում դիրքավորվել է հենց Պետոն։ Ինչպես արդեն նկատել եմ, Պետոն լավ գիտի ում դեմ ինչպես դիրքավորվել, նա իր գործը լավ գիտի, բայց մի եղեք Պետոյի նման։
Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից