Քաղաքագետ Գագիկ Համբարյանի էջից. «Մեր արևելյան հարևան, բռնապետ Իլհամ Ալիևը երեկ Բալաքենում հերթական ASAN կենտրոնի բացման ժամանակ ելույթ է ունեցել և հայտարարել, որ Հայաստանի այս իշխանությունները Սորոսի գործակալներն են… Շատ հետաքրքիր է, որ Իլհամ բաբայի այս ելույթը հաջորդեց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հուլիսի 29-ին հայաստանյան երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցին, որի ժամանակ Քոչարյանը ևս անդրադարձավ իշխանատեղափոխությունից հետո Հայաստանում Ջորջ Սորոսի կողմից հովանավորվող ՀԿ-ների ներկայացուցիչների իշխանական մաս կազմելու փաստին և դրա ազդեցությանը մեր հասարակության վրա…
Իլհամ բաբայի ելույթը հայաստանյան սորոսականները սկսեցին օգտագործել հօգուտ Նիկոլի իշխանության, որի փայատերերից մեկն իրենք են, արդեն տեղեկատվական արշավ սկսեցին, որ Սորոսի թշնամիները միայն հակաժողովրդավարական և կոռումպացված հայաստանյան ուժերն են և Ադրբեջանի բռնապետը, ինչպես նաև մեկ անգամ ևս Իլհամի ելույթի միջոցով կփորձեն «ապացուցել», որ իրենց առաջնորդը՝ Ջորջ Սորոսը, կապ չունի Իլհամի հետ, ով, ըստ վարկածներից մեկի, հովանավորել է Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը…
Հավելեմ, որ Իլհամի և Սորոսի թշնամության բեմադրությունը շատ պրիմիտիվ է, քանի որ, օրինակ, Ուկրաինան և Վրաստանը, որտեղ սորոսականները ևս շատ ուժեղ դիրքեր ունեն այդ երկրների իշխանական բուրգում, հիանալի հարաբերություններ ունեն «հակասորոսական», բռնապետական և կոռումպացված Բաքվի հետ և շատ դեպքերում հակահայկական դիրքորում ունեն… Հետաքրքիր է, Ջորջ Սորոսը չի՞ տեսնում` իր ուկրաինացի և վրացի հետևորդներն ու´մ հետ են համագործակցում…
Հ.Գ. Ամեն դեպքում շատ տարօրինակ էր Քոչարյանի «սորոսաքննադատական» ելույթից հետո հանկարծ ունկնդրել Իլհամ բաբայի հակասորոսական հայտարարությունը…»: