Թուրք–ադրբեջանական զույգը Հայաստանում ունի իրեն սատարող լրատվամիջոցներ, որոնք զուգահեռաբար քարոզում են գործող իշխանության օգտին
Advertisement 1000 x 90

Թուրք–ադրբեջանական զույգը Հայաստանում ունի իրեն սատարող լրատվամիջոցներ, որոնք զուգահեռաբար քարոզում են գործող իշխանության օգտին

Թուրք–ադրբեջանական զույգը Հայաստանում ունի իրեն սատարող լրատվամիջոցներ, որոնք զուգահեռաբար քարոզում են գործող իշխանության օգտին ու քննադատում իշխանության ընդդիմախոսներին։

Թուրքական 5–րդ շարասյունը գործում է առանց դիմակ և առանց մեր երկրի շահերից «սոցիալական հեռավորություն» պահելու՝ ախտահարելով տեղեկատվական, հասարակական ու քաղաքական միջավայրը։

Պատերազմական ռեժիմով ապրող Հայաստանն ունի՞ իրեն սատարող լրատվամիջոցներ Թուրքիայում և Ադրբեջանում։ Սա հռետորական հարցերի շարքից է։

Ի դեպ, ԱՄՆ–ում, իրենց անվտանգային շահերից ելնելով, պաշտոնապես որպես «օտարկերյա գործակալ» են գրանցել, օրինակ, ռուսական RT լրատվամիջոցին (այն ղեկավարում է հայազգի Մարգարիտա Սիմոնյանը)։ Խոսքի ազատությունը, ֆլանը, ֆստանը նման դեպքերում չեն աշխատում, բնականաբար։ Թշնամական երկրի շահերը սպասարկող լրատվամիջոցի դեմ պայքարը ոչ թե պայքար է ազատ խոսքի դեմ, այլ անվտանգության շահերից բխող գործառույթ է։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր