Թուրք-ադրբեջանական մասշտաբային զորավարժության պայմաններում, բացի տարբեր խորություններում դրանց տեղաշարժերի, կուտակումների և մարտավարական պարապունքների դիտարկումները, անհրաժեշտություն է առաջանում զորքերը համապատասխան մարտական պատրաստականության վիճակի բերել:
Դրա վտանգավորության աստիճանից կախված, զինված ուժերի գլխավոր շտաբը տարբեր որոշումներ է ընդունում՝ մի մասը գաղտնի ռեժիմով:
Պաշտպանության նախարարության՝ ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը, պետք է դիտարկել նաև այդ համատեքստում:
Հատկապես այս փուլում Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները դիվանագիտական, քաղաքական, ռազմական, տնտեսական, լոբբիստական, քարոզչական հարթությունում պետք է դիտարկել և վերլուծել խոշորացույցի ներքո:
Հիշեցնեմ, որ վաղ առավոտից, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանով, զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգելու զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտելու հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնելու ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից: