hraparak.am–ի փոխանցմամբ՝ Երեւանի քաղաքապետարանի աղբյուրից այսօր տեղեկություն ենք ստացել, որ աշխատանքից ազատվել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Ըստ նույն այդ աղբյուրի՝ հենց Մեսչյանն է ազատման դիմում գրել, քանի որ չի կարողացել տված խոստումներն իրականության դարձնել։
Պաշտոնական տեղեկություն փորձեցինք ստանալ քաղաքապետի մամուլի խոսնակից, վերջինս ասաց, որ Մեսչյանը շարունակում է աշխատել, չի ազատվել պաշտոնից։