Նիկոլ ՓաՇվեյկը փրկել է Ստեփանակերտի երկինքը
Արցախի նախագահի մամլո խոսնակը սենսացիոն հայտարարություն է արել: Մասնավորապես` վերջինս նշել է, որ Արցախի օդային պաշտպանության հարցում բեկումնային նշանակություն է ունեցել Մայիսյան պատերազմը, որի ժամանակ Նիկոլի դյուցազնական ջոկատը հակաօդային պաշտպանության փոս էր փորում:
Խոսնակը ավելի հեռուն է գնացել և բացահայտել, որ ՀՕՊ փոսը փորելիս անձամբ Նիկոլը գտել է Օսա ԱԿՄ համակարգ, որը վերջակետ է դրել ադրբեջանական ԱԹՍ-ների նկրտումների վրա:
– Կեցցե՛ ПВОշնիկ Նիկոլը, – հավելել է խոսնակը ու թավշյա թաշկինակով զիգ է արել:
Թարմացում. խոսնակի մոտ կանգնած աղբյուրը հատնել է, որ վերջինս մասնավոր զրույցում ասել է, որ Նիկոլն անձամբ է հորատված Օսա ԱԿՄ-ով 3 ԱԹՍ խոցել, ընդ որում` մինչև համակարգը միացնելը և ևս 8ը` միացնելուց հետո:
Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից: