
Տավուշի մարզում պապի կողմից ծեծված 6-ամյա և 4-ամյա երեխաներից մեկի կյանքին վտանգ է սպառնում։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հաղորդել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«6-ամյա երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ Վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազում վնասվածքներ, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Անմարդկային քայլի արդյունքում երեխայի կյանքին վտանգ է սպառնում։ Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար»,–գրել է Դերձյանը: