• Նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն ասուլիսի ընթացքում ամենախղճուկ տպավորությունը ձգեցին այն լրատվամիջոցները (չեմ ցանկանում անձնավորել ըստ լրագրողների՝ նման վարքը վերագրելով «խմբագրական քաղաքականությանը»), որոնք ցուցադրաբար նախագահին դիմում էին «պարո՛ն Սարգսյան»-ով։ Եվ սա մի մարդու հանդեպ, որ պետականասիրության կենդանի մարմնացում է, որ անկախ քաղաքական տարաձայնություններից՝ պատմական հայացք նետելիս երբեք չի ցածրացնում այլ գործիչների, անգամ եթե դրա տեղը կա, հակառակը՝ փորձում է ըստ արժանվույն գնահատել բոլորի վաստակը։
• Այլ կուլտուրայի տեր լինելու դեպքում, «ֆակտորյան» վերջին հարցին նախագահը շատ հանգիստ կարող էր պատասխանել, որ ՀՀ տարածքային կորուստ ունեցել է միայն Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք՝ հանձին Արծվաշենի, ու զուտ ֆորմալ առումով սա սխալ չէր լինի։ Բայց առավել քան վստահ եմ, որ նախագահը գիտակցում է, որ այդ նույն Լ․ Տեր-Պետրոսյանի օրոք Արցախում բազում այլ տարածքներ են ազատագրվել, ու այդ ֆոնին նրան մեղադրել Արծվաշենի կորստյան մեջ ու դա թափահարել՝ սեփական դիրքը պանծացնելու համար, ընդունելի չէ։
• Դժվար է կառուցել ու պահել պետություն առանց դրա ղադրը գնահատողների ջախջախիչ մեծամասնության։ Իսկ պետության ղեկավարները, այո՛, պետության ու դրա պատմական ընթացքի անբաժան մասն են՝ իրենց դիմելաձևով հանդերձ։
Էդգար Էլբակեանի ֆեյսբուքյան էջից