Սերժ Սարգսյանի երեկվա մամլո ասուլիսը շատ մարդկանց մոտ նախաինֆարկտային վիճակ առաջացրեց
Advertisement 1000 x 90

Սերժ Սարգսյանի երեկվա մամլո ասուլիսը շատ մարդկանց մոտ նախաինֆարկտային վիճակ առաջացրեց

Սերժ Սարգսյանի երեկվա մամլո ասուլիսը շատ մարդկանց մոտ նախաինֆարկտային վիճակ առաջացրեց: Լիքը մարդիկ, ովքեր չունեն պետական մտածողություն և 2016 թվականին լինելով ընդդիմություն անխնա վարկաբեկում էին բանակը և մեր հրամանատարներին այսօր ստիպված են սսկվել, քանի որ իրենց կողմից տարածվող ստերն ու կեղծիքները հերքվեցին այդ թվում իրենցքայլականների կողմից ստեղծված ապրիլյանի հանգամանքները քննող հանձնաժողովի կողմից: Պարզվեց, որ զինվորները բահերով չեն կռվել, որ սպառազինության և վառելիքի պակաս չի եղել:

Փաստորեն, այն անբարոյականները, որոնք ապրիլյան պատերազմի օրերին և դիանից հետո իրենց կեղծավոր պասիոնար հայտարարություններով ուղղակի մանիպուլացրեցին հանրային կարծիքը և խաբեցին բոլորին: Բայց հիմա դրա մասին չեմ ուզում գրել: Ինձ համար առավել կարևոր էր հետևյալը՝ երբ Սերժ Սարգսյանին ուղղեցին նույն հարցը, որն ուղղվել էր Փաշինյանին HARDTalk-ի հարցազրույցի ժամանակ, ՀՀ 3-րդ նախագահը առանց երկմտելու պատասխանեց, որ մենք Ադրբեջանից ներողություն խնդրելու ոչինչ չունենք:

Միանշանակ հստակ պատասխան: Իսկ Նիկոլը ընկավ այս կողմ, այն կողմ, լղոզված բարբաջեց ու նախաձեռնությունը այդպիսով տվեց ակնհայտորեն պրոադրբեջանական դիրքորոշում ունեցող լրագրողին, որը մեղադրական տոնով արձանագրեց, որ Հայաստանը պատրաստ չէ ներողություն խնդրելու: Հասկանու՞մ եք, այստեղ կա մեեեեծ տարբերություն: «Հայաստանը պատրաստ չէ ներողություն խնդրելու» նշանակում է, որ կա ներողություն խնդրելու բան, ուղղակի Հայաստանն այդքան քաղաքական կամք և ազնվություն չունի, որպեսզի ընդունի իր մեղքը:

Իսկ «Մենք Արդբեջանից ներողություն խնդրելու ոչինչ չունենք» նշանակում է, որ մենք չենք չենք արել ոչինչ, ինչի համար պետք է ներողություն խնդրենք: Առաջինը՝ քաղաքական 0-ի խոսքեր են, իսկ երկրորդը՝ պետական գործչի խոսքեր: Եվ այստեղ կապ չունի, որ Նիկոլը գործող վարչապետ է, իսկ Սերժ Սարգսյանը՝ պաշտոնաթող նախագահ: Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման ժամանակ նույնպես այսպիսի դիրքորոշում է ունեցել և այն հայտնել է աշխարհին ամեն առիթով:

Նատալի Սաղիյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր